Թուրքիայի Խոջաելի քաղաքում մեկնարկած շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության (U20) մեկնարկային տուրում Հայաստանի երեք ներկայացուցիչներից միայն աղջիկների պայքարին մասնակցող Մարիա Գեւորգյանը հաղթանակ տարավ: Նա սեւ խաղաքարերով պարտության մատնեց Բուսրա Սոյդանին (Թուրքիա):
Տղաների պայքարում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն անսպասելիորեն պարտվեց ինդոնեզիացի Լուտֆի Ալի Մոհամմադին, իսկ միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանն ու Գրեգ Բորնհեյմը՝ ՀԱՀ-ից, միավորը բաժանեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ