Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եվրասիական միությունն այնտեղ է, ուր սկսվում է համատարած կոռուպցիան, օլիգարխների իշխանությունը»․ Սաակաշվիլի

Սեպտեմբեր 14,2013 02:17

Azatutyun.am․ «Եվրասիական միությունն այնտեղ է, ուր սկսվում է համատարած կոռուպցիան, օլիգարխների իշխանությունն ու փողոցներում թափված աղբը», – հինգշաբթի երեկոյան Թբիլիսիում ուսանողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Վրաստանի ղեկավարը ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում շաբաթ օրը չբացառեց, թե Վրաստանը մի օր կարող է անդամակցել Եվրասիական միությանը:

«Վարչապետ Իվանիշվիլին խախտեց վրացական քաղաքականության գլխավոր տաբուն: Դա, իհարկե, նրա` որպես ընտրված պաշտոնյայի իրավունքն էր, բայց իրականությունը դրանից չի փոխվում: Մենք կրկին վիճում ենք մի խնդրի շուրջ, որի վերաբերյալ քաղաքական ուժերը կարծես վաղուց արդեն լիակատար փոխհամաձայնության էին եկել: Մենք կրկին վիճում ենք Վրաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումների մասին», – ասաց Սաակաշվիլին՝ շարունակելով․ – «Երբ ես խոսում էի Վրաստանի արտաքին քաղաքականության «հայկականացման» մասին, ես հենց դա նկատի ունեի: Հայաստանը մեր բարեկամ պետությունն է, սակայն Երևանը որոշեց անդամակցել Մաքսային միությանը: Կարող եմ միայն ասել, որ դա Վրաստանի համար լավագույն օրինակը չէ»:

«Պուտինի և նրա շրջապատի համար Եվրասիական միությունը Խորհրդային Միության նոր տարբերակն է: Այդ նախագծի միջոցով նրանք ցանկանում են կանխել մեր առաջընթացը դեպի ՆԱՏՕ և Եվրոպական միություն», – նշեց Սաակաշվիլին՝ համոզմունք հայտնելով, որ Եվրասիական միությունը՝ երեկվա օրն է:

«Եվրասիական հասարակությունը՝ համատարած կոռուպցիան է, իշխանության կողմից հանրությանը ներկայացվող հաշվետվությունների բացակայությունն ու ճնշումը փոքրամասնությունների վրա: Եվրասիան` բանտարկված ընդդիմախոսներն են ու փողոցում պպզած տղաները, օլիգարխիկ տնտեսությունն ու փողով ստացվող վարորդական իրավունքները», – հայտարարեց Վրաստանի նախագահը:

 

Մանրամասները կարդացեք՝ Ազատություն ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ճիստ խոսքին ի՞նչ կարող ենք ավելածնել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30