«Մեր ժողովուրդն էն աստիճանի է դեգրադացիայի ենթարկվել, որ արվեստի գործերը քանդելուց ուրախանում են, որ այդտեղ իրենց կանաչին ծախվի: Այ դրա վրա էի եկել զարմանալու: Հայ ժողովուրդ, խելք հավաքեք, էսօր շուկան ա քանդել, վաղը հրապարակն են քանդելու, մյուս օրը օպերան են քանդելու: Իսկ այս երկիրն առանց իր պատմամշակութային շքեղ ժառանգության ոչնչանում է, ու կոչնչանա ամբողջովին»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խնամին՝ կնոջ ազգականը:
Նա այսօր Փակ շուկա էր եկել եւ դժգոհում էր շուկայում կատարվող շինարարությունից:
Նա վստահեցրեց, Փակ շուկայի շինարարության համար պայքարողներին խաբել են. «Նրանց ասել են, մենք կսարքենք, դուք առեւտուր կանեք: Հա էսքան մարդն առեւտուր կանի, բայց ես ուզում եմ թոռս գար ու տեսներ ՝ ինչպիսի արվեստի գործ է սա: Սա համարվում ճարտարապետական ազգային շինություն: Դե թող քանդեն, ինչ ասեմ»:
Նա նաեւ ասաց՝ գիտի, ինչպես է Ալեքսանյանը հարստացել, միլիարդներ կուտակել. «Ես նրա ուղն ու ծուծը գիտեմ… էլի թող դառնա, բայց ոչ արվեստի գործերի հաշվին»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ