Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի խնամուն «բոշա» անվանեցին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2013 21:53

Այսօր Փակ շուկայի դիմաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները կրկին գովերգում էին պատգամավորին եւ վիրավորում բոլոր նրանց, որոնք համարձակվում էին դժգոհել շուկայում շինանրարական աշխատանքներից:

Վիրավորանքների թիրախում այսօր մի տարեց կին էր, ով Սամվել Ալեքսանյանի խնամի ներկայացավ, ասաց նրա կնոջ մոտ ազգականներից է, բայց  շուկայի նախկին տեսքի պահպանման կողմնակից է. «Թող էլի աշխատի, կառուցի, բայց այս շենքը չպետք է այսքան աղավաղեր»: Կնոջը չհանդուրժեցին հավաքվածները. «Բա բարեկամ ես, փոխանակ մի լավ բան ասես, եկել ես բողոքում ես, ինչի՞ց ես բողոքում: 700 աշխատատեղ է մարդը բացում, դու շենքից ես խոսում, ասա՝ ինչ լավ է, ջահելները գործ կունենան»: Ալեքսանյանին սատարող կանանցից մեկն էլ վրա տվեց՝  «ուրեմն դու բոշա ես, գնա ստեղից»:

«Չենք թաքցնում, որ գալիս ենք Մալաթիայից, որովհետեւ մեր պատգամավորի կողքին պետք է լինենք: Բոլոր այն պատգամավորները, որոնք տվյալ տեղամասի ընտրյալն են,  երեւի ամիսներով թույլ չեն տալիս մարդկանց իր մոտ մտնի: Ալեքսանյանը ամեն օր ցանկացած ժամի ընդունում է մարդկանց, եւ ի վերջո, քստմնելի  լուրեր լսեցինք արանքից, որ ասում են՝ ինչո՞ւ է Բանգլադեշի ժողովուրդը գալիս: Այո՛, մենք պիտի գանք: Այն քաղաքացիները, որոնք նպաստառու են, բոլորի բնակարանները զանգահարել են Ալեքսանյանի աշխատողները օգնելու համար, ընդհուպ մինչեւ սրտի վիրահատությունը ձրի: Մենք ընտրել ենք Սամվել Ալեքսանյանին,  նա մեր պատգամավորն է»,- ասաց տարեց կինը, իսկ  նրա ասածներին հաջորդեցին հավաքվածների ծափահարությունները:

Տիկինը վստահեցնում էր, որ ոչ մեկի չի հաջողվելու խաթարել Ալեքսանյանի աշխատանքը. «Մենք գիտենք՝ սա  ինչ ակցիա է: Այս ակցիան կազմակերպում են խաթարելու Սամվել Ալեքսանյանի առաջընթացն ու աշխատանքները: Ի հեճուկս իրենց,  կանցնի մի քանի օր եւս, եւ շուկան իր ներքին եւ արտաքին շքեղությամբ կբացվի: Եւ դա կլինի հաղթական ավարտը»:

Հավաքված կանայք նորից սկսեցին վանկարկել՝ հաղթանակ:

Ալեքսանյանի պաշտպանը նաեւ ասաց, որ հետագայում շուկայի հետնամասում սուպերմարկետ է լինելու. «Դա լինելու է շուկա, իսկ հետագայում հետնամասը կլինի սուպերմարկետ, միթե՞ դա վատ է, մարդիկ կմտնեն իրենց բանջարեղեն-մրգերը, հետո կառնեմ՝ ինչ-որ պետք է: Ոչ թե մի կտոր պանրի համար դես-դեն կվազեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այս գեղեցիկ Հայ կնոջ կեպարը, կցանկանար ունենալ ցանկացած ազգ ու ժողովուրդ: Ես նման մարդու առաջ կխոնարհվեի, որը լիներ ցանկացած ազգից, այդ թվում՝ և Թուրք թե՛ Ադրբեջանցի:
    Իսկ երբ Իմ Հայ ազգին է պատկանում, ինձ համար հազարապատիկ երջանկություն է: -Աստված քեզ ու քո բարի կամեցողներին միայն երջանկության տա,՝ իմաստուն մարդ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30