Aravot.am-ի ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ, այս պահին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել նաև Վարդան Ղուկասյանի նախկին տեղակալ Գագիկ Մանուկյանին, որին ևս հարցաքննելու են հայտնի ասֆալտի գործով:
Հիշեցնենք, որ խոսքը 80 միլիոն դրամի մասին է, որը, ըստ մեղադրանքի , դուրս է գրվել քաղաքապետարանի բյուջեից փողոցներն ասֆալտապատելու համար ու նպատակին չի ծառայել:
Հիշեցնենք, որ այս գործով նախորդ օրը մեղադրանք է առաջադրվել Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերոջը` Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանին, որին կալանավորել ու ուղարկել են Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ: Այս նույն գործով հարցաքննվում են նաև քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի մի քանի այլ աշխատակիցներ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ