Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիրգյուղի ծառը կրում է ադրբեջանցի նախարարի հայերեն «ինքնագիրը»

Սեպտեմբեր 13,2013 21:15

Նոյեմբերյան քաղաքի հարեւանությամբ գտնվող Ջուջեւան գյուղի  դպրոցի ուսուցիչ Եղիշե Պետրոսյանը  եւ իր ընկերները  մանկության տարիներին շատ են խաղացել  Ջուջեւանի ադրբեջանցի միակ ընտանիքի զավակի՝ Շահին Մուստաֆաեւի հետ:

Նրան այդ ժամանակ Շահեն էին կոչում: Շահին Մուստաֆաեւը արդեն 5 տարի  Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարն է: Նա Ջուջեւանի ութամյա, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցներում եւ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (2 տարի է սովորել) ստացած գիտելիքներն այժմ  օգտագործում է Ադրբեջանի տնտեսության զարգացման համար:

Եղիշե Պետրոսյանը Նոյեմբերյանի Կարմիրգյուղ սարում լուսանկարել է  1979 թվականին Շահին Մուստաֆաեւի կողմից ծառի բնին կատարած փորագրությունը: 14-ամյա պատանին, ապագա նախարարն իր անունը ծառին փորագրել է հայերեն տառերով  եւ հայկական ձեւով՝ «Շահեն»:

Karmirgyux-sarum

Նրա  հայրը  սարում Ջուջեւանի  խորհտնտեսության հորթապահ էր, այդ ընտանիքի  քոլիկը եղել է լուսանկարում պատկերված  բեռնատար մեքենայի տեղում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. գոհար says:

    Կարծես մեր պաշտոնյաների հայրերը ակադեմիկոսներ են եղել,հրապարակեք նրանց խեղճ ու կրակ ծնողների նկարները

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30