Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հանդիպել է Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակում ժամանած պատվիրակությունների անդամներին

Սեպտեմբեր 13,2013 20:58

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցների պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդին, Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Նատալյա Գերմանին, Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին, Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Պետրիաշվիլիին, Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին։

Հանդիպման մասնակիցները Նախագահին իրենց տպավորություններն են ներկայացրել Երևանում ոչ պաշտոնական ձևաչափով կայացած իրենց հանդիպումների, անկաշկանդ ու բաց երկխոսության արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների մասին:

Նրանք ընդգծել են, որ Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ երևանյան այս քննարկումներն անչափ կարևոր ու անհրաժեշտ էին մասնակից բոլոր կողմերի համար: Օրակարգային բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում միմյանց հետ համագործակցությունը լավագույնս զարգացնելու հնարավորությունների շուրջ, նրանց հավաստմամբ, բավականին արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Արևելյան գործընկերության անդամ երկրներից յուրաքանչյուրն ունենալով իր առանձնահատկությունները, միաժամանակ բազմաթիվ ընդհանրություններ ունի անդամ մյուս երկրների հետ, որոնց վրա հաջողությամբ կարող է զարգացնել հետագա փոխգործակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկություն ունի մնալ Արևելյան գործընկերության երկրների շարքում և երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով շարունակել ամրապնդել հարաբերություններն այդ երկրների հետ:

Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների և Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակում Հայաստանում գտնվող գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների հետ այնուհետև պաշտոնական ընթրիք է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում:

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30