Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի վստահված անձը «դիրիժորություն» էր անում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2013 20:50

Այսօր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պաշտպանները կրկին հավաքվել էին Փակ շուկայի մոտ: Նրանք ժամեր առաջ հավաքվել ու սպասում էին «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման անդամներին: Պատգամավորի կողմնակիցները ակտիվիստներին  դիմավորեցին կրկին նույն կոչերով՝ «Ալեքսանյան բարերար», «Ալեքսանյան շինարար», «Հեռացեք»  եւ  «Ո՛չ գրանտակերներին» պաստառներով ու դրոշներով, սուլոց-աղաղակով:

IMG_0819

Փակ շուկայի նորոգման ու նոր տեսքով գործելու կողմնակիցներն ու  ակտիվիստները կանգնել էին հանդիպակաց փողոցներում: Այս անգամ նրանց միջեւ բախում չեղավ, իրենց ասելիքը փողոցից փողոց էին ուղարկում բարձրախոսներով:

IMG_0823

«Շուկան չի կարող բացվել այն տեսքով, որ հիմա գոյություն ունի: Քանի որ ապօրինի կառույցը պաշտոնական բացում չի կարող ապահովել»,- հայտարարում էին ակտիվիստները: Զուգահեռ փողոցից Ալեքսանյանի պաշտպանները սուլում էին եւ պահանջում հեռանալ: Իսկ ակտիվիստները նրանց հեգնում էին՝  ոնց որ երգչախումբ լինի:

IMG_0817

Սամվել Ալեքսանյանի պաշտպանների հետ Փակ շուկա էր այսօր եկել նաեւ  գարնանը Աժ ընտրություններին թիվ 8/8 աղմկահարույց տեղամասում Ալեքսանյանի վստահված անձը՝ Էդոն:  Այսօր նա «դիրիժորությամբ» էր զբաղված եւ հավաքվածներին հորդորում էր՝ երբ խոսեն, ինչքան խոսեն ու ինչ խոսեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30