Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի դեսպանը` Մաքսային միության անդամակցելու մասին (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 13,2013 19:37

Այսօր Գյումրու Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 անգլիական դպրոցի ջեռուցման համակարգը շահագործելու նպատակով Գյումրիում էին ՀՀ-ում ՄԵծ Բրիտանիայի դեսպաններ Ջոնաթան Էյվսը և Քեթի Լիչը: Նշենք, որ էլիտար համարվող այս դպրոցը կառուցվել է երկրաշարժից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի կառավարության և ժողովրդի աջակցությամբ ու պաշտոնապես բացվել է հենց այս երկրի վարչապետ Մարգարետ Թետչերի մասնակցությամբ:

PrevPhoto
NextPhoto

Ինչևէ, քանի որ դպրոցը ջեռուցման համակարգ չուներ, Երևանում «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը Բիտանիայի դեսպանության, ինչպես նաև Հայաստանի ու Սփյուռքի բազմաթիվ բարերարների օժանդակությամբ իրականացրեց Ջորջ Բայրոնի անունը կրող դպրոցի «Ջեռուցման համակարգ և գազաֆիկացում» ծրագիրը: Այս ծրագրի արժեքը կազմել է 25 հազար ֆունթ ստեռլինգ, սակայն հաջողվել է մի քիչ ավել գումար հավաքել:

Լրագրողները Ջոնաթան Էյվսից կարծիք հարցրեցին Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու շուրջ, որին դիվանագետը պատասխանեց. «Մենք ընդգծել ենք այն հանգամանքը, որ Հայաստանը ինքը պետք է իր որոշումը կայացնի, թե ինչպես կառուցի իր ապագան, կոնկրետ Մեծ Բրիտանիան շատ է ցանկանում, որ Հայաստանը շարունակի իր համագործակցությունը Եվրոպայի հետ, բայց նաև ցանկանում է, որ ունենա լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ»:

Իսկ մի՞թե հնարավոր է համագործակցել թե Եվրամիության, թե Մաքսային միության հետ, դիվանագետն ասաց, որ բոլոր կողմերը շահագրգռված են, որ համագործակցությունը Եվրոպայի հետ շարունակվի: Դեսպանը նաև տեղեկացրեց, որ Եվրամիության դեսպանները, անցած չորեքշաբթի հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, անչափ ուրախացել են` լսելով, որ ՀՀ-ն պատրաստ է իր համագործակցությունը շարունակել Եվրամիության հետ: Քննարկվել է այն հարցը, թե ինչպես է հնարավոր զարգացնել Հայաստան-Եվրոպա հարաբերությունները:

Ի դեպ,  պարոն դեսպանը ջեռուցման համակարգի մասին խոսելիս ելույթ ունեցավ հայերեն:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30