Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը երեկ այցելել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ»՝ ծանոթանալու փլուզումից տուժած մասնաշենքում տիրող իրավիճակին:
ՊՈԱԿ-ին պատկանող հանրակացարանային մասնաշենքի բուժկետի և սանիտարական սենյակի՝ 30 քմ մակերեսով երկաթբետոնե հատակները փլուզվել էին սեպտեմբերի 9-ին:
Քոլեջի տնօրեն Արմեն Գաբրիելյանը նախարարին ներկայացրեց իրավիճակը՝ ակնկալելով վերջինիս գործուն միջամտությունը վթարի հետևանքներն արագ կերպով վերացնելու հարցում:
Նախարարն էլ իր հերթին հանձնարարական տվեց ստեղծված իրավիճակում գտնել լուծումներ՝ մարզական դպրոցի աշխատանքները բնականոն հունով կազմակեպելու համար:
Կարդացեք նաև
Դեպքի առթիվ արդեն իսկ ստացվել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ –ի եզրակացությունը՝ ըստ որի 1970 թ կառուցած մասնաշենքը չի եղել վթարային, փլուզման պատճառը եղել է կառուցման ժամանակ թույլ տված սխալները :
Մասնագետների եզրակացության համաձայն՝ այժմ կառույցի տեխնիկական վիճակը գնահատվում է բավարար՝ 2-րդ աստիճանի, այն է՝ կոնստրուկտիվ տարրերը պիտանի են շահագործման համար, սակայն պահանջվում է կապիտալ վերանորոգում: Ըստ շինարարատեխնիկական փորձագետների՝ քոլեջի ննջարանային մասնաշենքի սեյսմիկ խոցելիության աստիճանը (շենքի վարքը երկրաշարժի դեպքում) գնատահվում է բարձր:
Ուստի մասնագետներն առաջարկել են ձեռնարկել անհետաձգելի որոշ միջոցառումներ. ըստ այդմ պետք է նախագծի հիման վրա ուսումնասիրվի շենքի հիմնահատակի գրունտը, համապատասխան ակտով վկայագրվի և կազմվի նախահաշիվ:
Նախարարը մանրակրկտորեն ծանոթացավ ԱԻՆ տված եզարակցությանը և խոստացավ հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել՝ քոլեջի անխափան գորունեությունն ապահովելու համար:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությու