Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հրավիրել է անդրանիկ նիստը

Սեպտեմբեր 13,2013 18:13

Սեպտեմբերի 13-ին ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրավիրեց իր անդրանիկ նիստը: Օրակարգում առաջադրվեցին ու քննարկվեցին յոթ խումբ հարցեր: Դրանք են.

1.         հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման ընթացակարգը,

2.         հանձնաժողովի աշխատանքների լուսաբանման կարգը,

3.         սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման առանցքային խնդիրների նախնական հստակեցումը,

4.         տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումները նախապատրաստելու համար հանձնաժողովի անդամների միջեւ աշխատանքի պայմանական բաժանումը,

5.         միջազգային փորձագետների ներգրավման եւ միջազգային փորձաքննություն կազմակերպելու հարցը,

6.         տարբեր մասնագետների եւ կազմակերպությունների առաջարկությունների ու նկատառումների ստացման  եւ ուսումնասիրման կարգը,

7.         հանձնաժողովի աշխատանքային նիստերի ժամանակացույցի կազմման հարցը:

Հանգամանորեն քննարկման առարկա դարձավ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման առանցքային խնդիրների հստակեցման հարցը:

Առաջադրված հիմնախնդիրների հստակեցումից հետո դրանց վերաբերյալ կկազմակերպվեն առանձին քննարկումներ:

Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակներում կհամագործակցի նաեւ միջազգային փորձագետների, մասնավորապես` Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ:

Հանձնաժողովը նախատեսեց տարբեր մասնագետների ու կազմակերպությունների կողմից մասնագիտական  առաջարկությունների ընդունման, ուսումնասիրման ու քննարկման ընթացակարգը:

 

ՀՀ Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30