Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՀ հանձնակատար. «Ասոցացման համաձայնագրի չստորագրումը չի նշանակում, որ բոլոր կապերը խզում ենք»

Սեպտեմբեր 13,2013 18:05

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում» Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում Հայաստանում գտնվող գործընթացի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների այսօր կայացած ասուլիսում 

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանն ուրախ է հյուրընկալել է ոչ ֆորմալ գագաթաժողովի մասնակիցներին, որին մասնակցում է նաեւ Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի,լեզվական բազմազանության եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն:
Նախարարը հայտնեց, որ հանդիպման ժամանակ քննարկել են Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բարեփոխումները: Նրա ձեւակերպմամբ՝ անկեղծ եւ բաց զրույց է եղել խնդիրների մասին, ու հիմնական օրակարգը բոլոր երկրներում նույնն է՝ Բոլոնյան գործընթացով պայմանավորված: ՀՀ ԿԳ նախարարի ասելով՝ կրթությունը այն եզակի բնագավառներից է, որը հնարավորություն կտա ընդգրկվել եվրոմերձեցման քաղաքականության մեջ:
ԵՀ հանձնակատար Վասիլիուն էլ նշեց, որ Եվրոպայի քաղաքականությունը հիմնված է երկու հիմնասյուների վրա՝ կրթություն եւ նորարարություն: Շեշտեց, որ հաջորդ տարվանից փորձարկվելու է «Էրազմուս Պլյուս» ծրագրիրը, որի շրջանակներում ընդլայնվելու է համագործակցությունը ողջ միջազգային հանրության համար: Արդյունքում շարժունակությունից կարող են օգտվել նաեւ մյուս երկրների երիտասարդները: «Այնպես որ, հնարավորություն ենք տալիս շարժունակության՝ առանց ուղեղների արտահոսքը խրախուսելու»,-հայտնեց ԵՀ հանձնակատարը:
Լիտվայի կրթության նախարար Դաինիուս Պավալկիսը նշեց, որ Արեւելյան գործընկերությունը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում. «Ճիշտ է, առայժմ Լիտվան չի կարողանում ՀՆԱ-ի 6%-ը հատկացնել կրթությանը, բայց առնվազն գիտենք, թե ինչ ուղղությամբ շարժվենք»:
Մոլդովայի ԿԳ փոխնախարար Լորետա Հանդրաբուրան խոսեց ռուսերեն, ասելով, որ տասը տարի անց Երեւան վերադառնալով, ուրիշ երկիր է հայտնագործել. «Երկիր է, որը ձգտում է ԵՄ, Եվրոպական արժեքներ: Մենք պատրաստ ենք երկխոսություն սկսել ՀՀ ԿԳ նախարարի հետ՝ երկկողմանի համագործակցության համար» :
Ուկրաինայի ԿԳ փոխնախարար Եվգենի Սուլիման եւս ռուսերեն խոսեց: Նա այցելել էր Տերնոպոլի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղ, ինչի առիթով ուրախ էր:
Բելառուսի ԿԳ փոխնախարար Վիկտոր Յակժիկն էլ ասաց, որ իրենց երկրում բարձրագույն կրթության ռեֆորմը համահունչ է Արեւլյան գործընկերության երկրների սկզբունքներին եւ փորձին:
Վրաստանի ԿԳ նախարար Թամար Սանիկիձեն նախընտրեց անգլերեն ներկայացնել իր երկրի կրթահամակարգն ու ոլորտի առաջնահերթությունները: «Վրաստաննն ամեն ինչ կանի՝ հասնելու համար այն գործընթացներին, ինչին հետամուտ ենք»,-ասաց նա:
ՀՀ ԿԳ նախարարն էլ հայտնեց, որ տարբեր երկրների պատվիրակությունների աշխատանքները կշարունակվեն նաեւ վաղը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց ի՞նչ կարող էր ակնկալել Հայաստանը, իսկ հիմա ի՞նչ է սպասվում մեր երկրին, ԵՀ հանձնակատարն ասաց. «Զուգահեռ գնում են նաեւ քաղաքական քննարկումներ, մեր ասածը Շտեֆան Ֆյուլեի ասածից չի տարբերվի»:
Արմեն Աշոտյանն էլ շտապեց հավելել. «Մենք ոչ մի բան չենք կորցնում, որովհետեւ բոլոր երկրները Բոլոնյայի գործընթացի անդամ են»:
Հանձնակատարը, ավելի համոզիչ լինելու համար ասաց, որ իրենք նույնիսկ ՌԴ-ի հետ սերտ համագործակցություն են իրականացնում տարբեր ոլորտներում.«Ասոցացման համաձայնագրի չստորագրումը չի նշանակում, որ բոլոր կապերը խզում ենք»:
Անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության՝ ասուլիսին չմասնակցելուն՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ նրանք ոչ պաշտոնական հանդիպումից անմիջապես հետո մեկնել են, կրթության ոլորտին չվերաբերող հարցեր էլ չեն քննարկվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30