Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ԱՄՆ համաձայնագիր դատաիրավական բարեփոխումներին ուղղված աջակցության վերաբերյալ

Սեպտեմբեր 13,2013 17:32

2013թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կողմից ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի 15-րդ փոփոխությունը: Համաձայն նամակ- համաձայնագրի` սույն 15-րդ փոփոխության՝ մոտ 2,2 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն կտրամադրվի Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար:

Համաձայնագրով նախատեսված ֆինանսավորումը կծառայի ՀՀ Կառավարությանը՝ առավել արդյունավետ կերպով պայքարելու անդրազգային հանցանքների դեմ, զարգացնելու Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունները, ինչպես նաև աջակցելու դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների ողջ գործընթացին:
Հայաստանում գործող կազմակերպությունները և իրականացվող երկկողմանի ծրագրերը ներառում են Ամերիկյան փաստաբանների ընկերակցության Քրեական իրավունքի բարեփոխումների նախաձեռնության, Փի-Էյչ Ինթերնեշնլ ՀԿ-ի իրավական սոցիալականացման համայնքային գործողությունների ու կապերի (ԻՍՀԳԿ), ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեափորձագիտական կենտրոնի զարգացման ծրագրերը: Այս աջակցությունը նաև կնպաստի Հայաստանում փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և կոռուպցիայի դեմ ուղղված կարողությունների, ինչպես նաև նոր քրեակատարողական համակարգի զարգացմանը:
2001 թվականի հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների Կառավարությունը դատաիրավական ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան քսան միլիոն ԱՄՆ դոլար:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին եւ ընդհանրապես դեսպանատանը՝ Հայաստանի դատաիրավական համակարգին ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ դրամաշնորհները միշտ եղել են նպատակային՝ ուղղվելով կոնկրետ ծրագրերի իրականացմանը։ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր հերթին բարձր է գնահատել վերջին 10-12 տարիների համագործակցությունը՝ բնորոշելով այն խորը եւ բազմածավալ։ Դեսպանի գնահատմամբ, համագործակցության արդյունքում գրանցվել է առաջընթաց, մասնավորապես անդրազգային հանցավորության, հատկապես թրաֆիքինգի դեմ պայքարում՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար։

 ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30