Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խաչվերաց տոնը գերեզմանատներ այցելելու օր չէ». Խորեն քահանա Մարուքյան

Սեպտեմբեր 13,2013 17:18

«Խաչվերացի օրը այցելել գերեզմաններ` սխալ սովորույթ է, ուղղակի պետք է գերեզման այցելել տոնին հաջորդող երկուշաբթի օրը: Սա ուրախության, տոնախմբության, հոգեւոր ապրումները զգալու օր է: Խաչի վրա Քրիստոս իր վրա վերցրեց ամբողջ մարդկության մեղքերը»,-այսօր այս մասին «Տեսակետ» մամուլի ակումբում, անդրադառնալով Խաչվերաց տոնի խորհրդին, ասաց Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Խորեն քահանա Մարուքյանը: 

Քահանայի փոխանցմամբ` երկուշաբթի օրը մարդիկ, անշուշտ, պետք է մասնակցեն պատարագին, այնուհետեւ այցելեն գերեզմաններ:
Նրա խոսքով` Սուրբ խաչ կամ Խաչվերաց տոնը եկեղեցու կողմից հաստատված հինգ տաղավար տոներից վերջինն է: «Տոնն իր մեջ բովանդակում է երեք պատմական իրադարձություններ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին նվիրված է խաչի փառաբանմանը, խաչափայտի պանծացմանը եւ խաչը վեր բարձրացնելուն, որտեղից էլ գալիս է տոնի անունը»,-ներկայացրեց քահանան, եւս մեկ անգամ ընդգծելով, որ տոնը չպետք է կապել վերջին մեկ տարվա ընթացքում մահացածների հետ, այն ուրախ տոն է, եւ բոլոր եկեղեցիներում կմատուցվի սուրբ պատարագ:
Անդրադառնալով վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած աղանդին՝ քահանան ասաց, որ որոշակի մանրամասներ գիտեն, սակայն առայժմ պարզ չէ, թե աղանդն ինչ անուն է կրում եւ քանի հետեւորդ ունի. «Մանկապղծություն եւ հարազատների հետ կենակցում, սա է տարածում այս նորածին աղանդը»,-ասաց քահանան` նշելով, որ սա միայն եկեղեցու եւ հոգեւորականի խնդիրը չէ. «Ամբողջ Երեւանում քսանհինգ հոգեւորական կա, հանրապետությունում` երկու հարյուր, եւ մենք քիչ ենք պայքարելու համար: Եթե ունենանք հրաշալի գեներալ, բայց երկու հարյուր հոգանոց բանակ, ապա արդյունքի հասնել չենք կարող, քանի որ նրանցից յուրաքանչյուրը մեկ փամփուշտ կարող է կրակել»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30