Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում ավելի շատ երեխաներ են սկսել բրոնխիալ ասթմայով հիվանդանալ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2013 16:48

Ալերգիաներ կան, որոնք չեն բուժվում, բայց «քնում» են

Կան ալերգիաներ, որոնց պատճառներն այդպես էլ հայտնի չեն դառնում: Այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում ասաց  բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, ալերգոլոգ-իմունոլոգ Քրիստինա Ջամալյանը: Ըստ նրա, աշխարհում ալերգիայով մարդկանց թիվն այնքան է ավելացել, որ այն որակավորել են որպես համաճարակ: Մասնագետի խոսքերով, ալերգիաները լինում են  ջրից, սննդից, մթնոլորտի աղտոտումից, պատեհ-անպատեհ առիթով դեղորայքի եւ առհասարակ կենցաղի մեջ քիմիական նյութերի օգտագործումից, ծաղկափոշիներից եւ այլն:

Ալերգիաները սրանում են հատկապես աշնանը, ինչի պատճառը, տիկին Ջամալյանի խոսքերով, այն է, որ մրսածության եւ գրիպների ժամանակաշրջան է, եւ մարդիկ ստիպված են լինում տարբեր դեղորայքներ օգտագործել: Կոկորդի քոր, շնչարգելություն, մաշկի չորություն, քթից արտադրություն, սրանք ալերգիաների նախանշաններ են, եւ շատ հաճախ, ինչպես Քրիստինա Ջամալյանն է ասում, բժիշկները չեն հասկանում, եւ բուժումը տարվում է սխալ ճանապարհով: Ալերգիաների նկատմամբ հակումը, որպես կանոն, բնածին է, եւ մարդու կյանքի մի ժամանակահատվածում ի հայտ է գալիս: Ասենք՝ դիմադրողականության անկման, նյարդային վիճակով կամ այլ գործոններով պայմանավորված:

Aravot.am-ի դիտարկմանը, թե կարծիք կա, որ ալերգիաները չեն բուժվում, որովհետեւ մեծ մասամբ դրանց պատճառները բժիշկներն այդպես էլ չեն գտնում, տիկին Ջամալյանն ասաց, որ ալերգիաների մի շարք կա, որոնց պատճառները լաբորատոր հետազոտությամբ պարզում են եւ պատվաստում են այդ ալերգենների դեմ, սակայն այն ալերգիաները, որոնց պատճառները չեն պարզվում` դրանց գոնե քնեցնում են: Քրիստինա Ջամալյանի մեկնաբանությունները` տեսանյութում.

Ըստ մասնագետի՝ պետք է ճիշտ մասնագետի դիմել եւ ժամանակին, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել ալերգիայի հետագա բարդությունները եւ քրոնիկ դառնալը: Իսկ ամենակարեւորը, բժշկի խոսքերով, ինքնաբուժմամբ չզբաղվելն է.

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե միջազգային մի կազմակերպություն հետազոտել էր եւ պարզել, որ հանքարդյունաբերությամբ պայմանավորված, մասնավորապես` Լոռու մարզում ասթմատիկ հիվանդությունների տոկոսը բարձրացել է, հատկապես՝ երեխաների շրջանում, ալերգոլոգն ասաց, որ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ բրոնխիալ ասթման մեծ տարածում ունի:


Իսկ թե ինչու են ալերգիաները տարածվում, Քրիստինա Ջամալյանը որպես պատճառներից մեկը նշեց գենային մուտացիաները,, որոնք ազդում են մարդու իմունիտետի վրա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Մեր տղա երեխաների մեծ մասը քանի փոքր է շնչում է հայրերի ծխած սիգարետի ծխի հոտը, դառնում են 18 տարեկան իրենք են սկսում ծխել: Հիմա էլ աղջիկներն են սկսել հետ չմնալ տղաներից: Առողջ ապրելակերպը Հայաստանում կարծես դիտվում է որպես թուլության նշան: Եթե ծխում ես, խմում, գիշերները լուսացնում ես ակումբում, իսկ առավոտդ սկսում ես միայն մի բաժակ սուրճից, էլ չեմ ասում, որ 25ից սկսած մեր տղաների որովայները ոչնչով չեն զիջում 8ամսեկան հղի կնոջ որովայնին, պարզ է դառնում, թե ինչու են մեզ մոտ գլուխ բարձրացնում ու երիտասարդանում շատ հիվանդություններ ու ալերգիաներ: Մեծ որովայնը սազում է միմիայն կնոջը, այն էլ բացառապես հղիության և դրան հաջորդող կարճ ժամանակահատվածում:Արտասահմանում 50 տարեկան տղամարդը մեր 25 տարեկան տղամարդուց ավելի երիտասարդ ու լավ պահպանված է երևում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30