Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դալմայի հողից մի հատ մաշված «Ժիգուլին» մնաց (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2013 16:35

Այսօր Դալմայի այգիների արդեն նախկին հողօգտագործողները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում: Թեեւ նրանք ընդամենը 4-5 հոգի էին, բայց ինչպես ցուցարարներն ասացին` կարեւորը քանակը չէ: 

Ակցիայի մասնակիցները ամեն ուրբաթ առավոտյան ՀՀ նախագահի նստավայրի մոտ են ցույց անում, իսկ այսօր, իմանալով, որ նիստ է լինելու, մի մասը եկել էր կառավարության մոտ:
Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ արդեն երկար ժամանակ է իրենց անընդհատ խոստանում են որեւէ փոխհատուցում տրամադրել, սակայն ինքը` որպես օրինական հողօգտագործող, իր բնակարանին մոտ տարածքում է ուզում նույն քմ-ով հողատարածք. «Ես պայմանագիր եմ ունեցել, օրինական գրանցված հողօգտագործող եմ եղել, հիմա պահանջում եմ իմ տանը մոտիկ տեղում` Աջափնյակում կամ Դավիթաշենում իմ ունեցած 800 մետրին համարժեք հող տան: Հիմա հողային փոխհատուցումը մերժում են, իսկ գումարայինն էլ ասում են` սպասեք, ինվեստորի հետ կառավարությունը բանակցում է, կգնաք իրանցից կստանաք: Բայց ինձանից քաղաքապետարանն է վերցրել հողը, թող քաղաքապետարանն էլ էդ հարցը լուծի, ոչ թե ես գնամ ինվեստորի հետեւից ընկնեմ»:


Մոտ 20 տարի Դալմայի այգիներում հող մշակելով, բերք ստանալով, բազմաթիվ ընտանիքներ եկամուտ են ստացել, իսկ այդ հողերը որպես պետական գերակա շահ օտարելուց հետո, ու ոմանց փոխհատուցում չտալով, ոմանց էլ չնչին գումարներ տալով, ինչպես ասացին ցուցարարները, պտղատու այգիները պետությունը վերացրեց, իրենց էլ զրկեցին եկամտի աղբյուրից:
Aravot.am-ի հետ զրույցում ցուցարարներից մեկի` Սարգիս Գրիգորյանի խոսքերով էլ` «Ես 15 տարի մշակել եմ պտղատու ծառերով այգին, մի մասը վերցրին ձեռիցս, քառակուսի մետրի դիմաց 2 դոլար տվին, էդ փողով տղես մի հատ մաշված «Ժիգուլի» առավ: Հիմա էլ ունեցած հողս կիսել են, մի մասը տվել եսիմ ինչ կազմակերպության, էն մի մասն էլ ես իմ ինչ պիտի անեն: Էդքան մշակել ենք, 20 տարի գոմաղբ ենք լցրել, փորել, բերք ստացել, հիմա ջուր չկա, խոտ ենք հնձում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30