Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազը հրաժեշտ տվեց իր աշխատակիցներին եւ ասաց՝ թողեք գնամ տուն (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2013 16:29

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազության շենքի դիմաց շնորհակալություն հայտնեց դատախազության բոլոր աշխատակիցներին՝ համատեղ աշխատանքի համար, շնորհակալություն հայտնեց նաեւ լրատվամիջոցներին: Թե ո՞վ պետք է փոխարինի իրեն, արդյոք որեւէ մեկի թեկնածությունն առաջարկե՞լ է՝ հարցերին Ա. Հովսեփյանը պատասխանեց, որ առաջարկում է հանրապետության նախագահը: Նա նաեւ ասաց, որ դեռ հնարավորություն կունենանք իրեն տեսնելու:

«Առավոտի» հարցին, թե կա՞ մի բան, որ չհասցրեց, ծանրացնում է իրեն, նա պատասխանեց. «Իհարկե, կան բաներ, որ չհասցրեցի անել, վստահ եմ, որ հաջորդ գլխավոր դատախազը կհասցնի անել»:
Աղվան Հովսեփյանին ճանապարհեցին ծափահարություններով:
Մինչ այդ նա հասցրել էր ստորագրել ԱՄՆ-Հայաստան համաձայնագիր-նամակը, որն ուղղված է դատաիրավական բարեփոխումներին: Գլխավոր դատախազը շնորհակալություն էր հայտնել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնին: Ամերիկյան կողմը տեղեկացրեց, որ 2,2 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն կտրամադրվի Հայաստանին՝ դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման համար: Տեղեկացնենք, որ 2001թ. հունիսի 11-ին սկզբնական համաձայնագիրը ստորագրելուց ի վեր, ԱՄՆ կառավարությունը թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել 20 մլն ԱՄՆ դոլար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30