Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը չցանկացավ պատասխանել հարցին

Սեպտեմբեր 13,2013 15:50

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մասնակցել է Էջմիածնում տեղակայված ինժեներասակրավորային զորամասում ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի կազմավորման 21-րդ տարեդարձի միջոցառմանը:

Միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ինժեներական զորքերը կատարելագործվում են , տեղում չեն դոփում. «Կատարելագործմանը սահման չկա, բայց քանի որ հայոց բանակը 21 տարեկան է, բանակի յուրաքանչյուր կառույց ու ծառայություն իր դերն ու նշանակությունն ունի, եւ անցած ճանապարհի եւ այսօրվա բարեփոխումների շրջանակներում ինժեներական զորքերն իրենց ուրույն դերն ունեն: Նրանք կարողացել են ինժեներական սարքավորումների եւ համապատասխան պայթյունային ու ոչ պայթյունային արգելափակոցների ստեղծմամբ պայմաններ ստեղծել, որ մեր զորքերը կարողանան հասնել հաջողության ե’ւ Արցախի գոյապայքարի ե’ւ Հայաստանի սահմանամերձ սահմանների պահպանության գործում: Այսօր մեկ քայլ ենք արձանագրում այդ հարցում , ինժեներական զորքերը կատարելագործվում են»:
Պարոն Օհանյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ է Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ անվտանգության հարցը դեր խաղացել Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի որոշման համար, եւ անվտանգության ի՞նչ երաշխիքներ է խոստանում Մաքսային միությանն անդամակցելը: Պարոն Օհանյանը խուսափեց պատասխանել, ասաց. «էդ հարցը համապատասխան ատյաններին տվեք, թող պատասխանեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30