Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Ազոյան. «Այս անգամ ինքնավստահ տղամարդու կերպար եմ խաղում»

Սեպտեմբեր 13,2013 16:05

Արդեն ավարտվել են ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Քայլ ձիով 2013» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, հոկտեմբերի 17-ից այն ղազախական կինոթատրոններում էկրան կբարձրանա: Ներկայացնում ենք ֆիլմի գլխավոր հերոս Հովհաննես Ազոյանի հետ «Sharmblog»-ի հարցազրույցից  հատված:

Առաջին անգամ եք աշխատում Գոռ Կիրակոսյանի հետ, ի՞նչ տպավորություններ ունեք:

– Գոռը մեծ պրոֆեսիոնալ է՝ ճշտապահ ու բավականին խիստ:
Ես ընդհանրապես հիացած եմ ստեղծագործական թիմի աշխատանքով, հատկապես օպերատորի՝ Ֆիլիպ Վանդևալի և երկրորդ ռեժիսոր՝ Իլյա Ֆարֆելի տաղանդով:

Կբացահայտե՞ք գլխավոր դերեր ստանալու Ձեր ոդիսականը: Երկրորդական դեր խաղալու երազանքը կարծես թե այս անգամ նույնպես մնաց անկատար:

– Ես շատ եմ սիրում երկրորդական, էպիզոդիկ դերեր, բայց, այո, այս անգամ էլ չստացվեց: Գլխավոր դեր խաղալը շատ ծանր ու տանջալի գործ է: Հիմնական բարդությունն այն է, որ ֆիլմի սյուժետային գիծը քո մեջքի վրա պիտի տանես:

– Ինչպե՞ս է ստացվում համագործակցությունը գլխավոր հերոսուհու՝ ղազախ դերասանուհի Ասել Սագատովայի հետ:

– Շատ լավ դերասանուհի է, ինձ դուր է գալիս: Կադրում շատ օրգանիկ է, և մեր խաղը ստացվում է: Իսկապես խաղում ենք, ոչ թե «զուբրիտ արած» տեքստեր ասում:

– Նախորդ ֆիլմերում Ձեր հերոսը կանանց հարցում այնքան էլ հաջողակ չէր, ի՞նչ իրավիճակ է այս անգամ:

– Այստեղ հաջողակ է: Այս անգամ ինքնավստահ տղամարդու կերպար եմ խաղում: Աղջկա հետ հարաբերությունները Ղազախստանից Ղարաբաղ ճանապարհին վերածվում է ընկերության, այսինքն ոչ թե սիրահարվում ենք, այլ ընկերանում:

 

Շարունակությունը այստեղ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30