Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ Հովհաննես Ազոյանին. «Փառք նրան, որ չվախեցավ»

Սեպտեմբեր 13,2013 15:40

Այսօր դատախազության առջեւ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների կազմակերպված բողոքի ակցիային ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը շնորհակալություն հայտնեց դերասան Հովհաննես Ազոյանին, որը նամակ է ուղղել Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանին: Այդ դատավորը նախագահում է ՀԱԿ ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի դատական նիստերը: 

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Փառք Հովհաննես Ազոյանին, որ չվախեցավ ռեժիմից: Այսպիսի քայլերով են մարդիկ եւ հասարակությունը կայանում: Լեւոն Մութաֆյանը նույնպես դիմել է Եվա Դարբինյանին եւ իր կոչն ուղղել դատավորի խղճին»:
Լեւոն Զուրաբյանը նաեւ ընդգծեց, որ երբ մարդասպանների զավակին՝ Լիսկայի որդուն ազատ են արձակում, պետք է ազատ արձակեն Տիգրան Առաքելյանին:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ անդրադարձավ Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի հայտարարությանը եւ տեղեկացրեց, որ նախորդ օրը ԱԺ-ում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ փակ քննարկում է եղել. «Գիտե՞ք ովքեր էին մասնակցում՝ բոլոր ՀՀԿ-ականները, որովհետեւ ՀՀԿ-ականներից որեւէ մեկը չգիտեր՝ ի՞նչ պայման է Հայաստանին առաջարկվել, ի՞նչ է այդ Մաքսայինը, ի՞նչն է լավ, ի՞նչը՝ վատ: Մինչեւ այս պահը ՀՀԿ-ից չգիտեն, թե ի՞նչ է Մաքսային միությունը, ի՞նչ է ԵՄ Ասոցացման պայմանագիրը, որովհետեւ Սերժ Սարգսյանն անգամ իր թիմի հետ ոչինչ չի խորհրդակցում: Տիգրան Սարգսյանը Չինաստանում հանկարծ հայտարարել է, որ հիմա էլ չինական ինչ-որ միության է միանում Հայաստանը, որի մասին ոչ ոք չգիտի: Ով ինչ առաջարկի՝ սրանք ասում են՝ հա, ով որտեղ ասեց՝ արի, ասում են՝ հա, գալիս եմ, որովհետեւ այնքան է խոցելի, թույլ, որ իր համար կապ չունի իր ժողովրդի կարծիքը: Ունի մեկ երազ՝ մեկ օր ավելացնել իրենց իշխանությունը՝ 5 օր ավել՝ ավելի լավ, եթե մի տարի ձգի, պատկերացրեք ինչքան գումար կշահի: Մնացածն էլ ողնաշար, աչք ու ականջ չունեն, սուսուփուս լսում են: Արթուր Բաղդասարյանը ոնց է գովերգում այս քայլը: Եթե լավ բան էլ անի, Արթուր Բաղդասարյանը գովերգի, ուրեմն մի վատ բան կա այդտեղ: Ռոբոտի նման իրենք միշտ համաձայն են, Էդուարդ Շարմազանովը: Ինչ էլ ինքը անի, միշտ ասում են ճիշտ է, ու դրանից Սերժ Սարգսյանն օգտվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30