Լրահոս
Ինչը չենք արել 33 տարում
Օրվա լրահոսը

Այսօր մեկնարկում է շախմատի U 20 աշխարհի առաջնությունը

Սեպտեմբեր 13,2013 15:38

Թուրքիայի Խոջաելի քաղաքում այսօր մեկնարկում է շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը: 

Տղաների պայքարին մասնակցում է 118, իսկ աղջիկների մրցակցությանը` 77 շախմատիստ: Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացված է երեք մասնակցով` գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյան, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյան եւ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյան:
Վիճակահանությամբ այսօր մեր բոլոր շախմատիստներն էլ մեկնարկային տուրում խաղում են սեւերով.Սամվել Տեր-Սահակյանը` Ինդոնեզիայի ներկայացուցիչ Լուտֆի Ալի Մոհամմադի, Վահե Բաղդասարյանը` ՀԱՀ-ից Գրեգ Բորհնեյմի, Մարիա Գեւորգյանը` թուրք Բուսրա Սոյդանի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30