Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը խորհուրդ է տալիս Սերժ Սարգսյանին շնորհավորել ՌԴ-ի բոլոր գյուղապետերին

Սեպտեմբեր 13,2013 15:36

«Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մոսկվայի նոր քաղաքապետին: Ես այսօր առաջարկում եմ, որ մյուս շաբաթ Օրենբուրգի տեղական ընտրություններ կան գյուղական, ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը թող անպայման շնորհավորանքներ ուղարկեն Ռուսաստանին եւ այդ երկրի բոլոր գյուղապետերին՝ ընտրության առիթով»,- այսօր դատախազության առջեւ ՀԱԿ-ի բողոքի ակցիային այսպես հեգնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ն անարժանապատվության շքերթ է ցուցադրում ու շնորհավորում ում ասես. «Պուտինն եկավ Տարոնին շնորհավորե՞ց»:
Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությանը՝ Արամ Մանուկյանը հռետորական հարց ուղղեց. «Թե ինչու 4 տարի այդքան փող դուրս գրեցին բյուջեից: Ինքը ժողովրդի հետ կապ ունի՞: Ինքը շատ լավ էլ գիտի դա, ո՞վ է իրեն ընտրել, որ հաշվետու լինի այս ժողովրդին, գա ու ասի, թե ինքը ինչ է խոսել Խորվաթիայում, Մոսկվայում, Բրյուսելում: Ինքը միայնակ որոշումներ է կայացնում»:
Արամ Մանուկյանը հույս հայտնեց, որ այս իշխանության վերջը գալու է, ընդ որում՝ շատ շուտով. «Այս աշուն, կարծում եմ, քաղաքական պիկ է լինելու, քաղաքական ուժերի զարգացում է լինելու: Ինչքան շուտ մենք պրծնենք այս ուռուցքից, չարիքից, այնքան մեր երկիրը շուտ կվերադառնա իր նախկին վիճակին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Վերջապես մի քաղաքական գործիչ ուշադրություն հրավիրեց այս հանգամանքի վրա: Արդեն նողկանք եմ ապրում հեռուստացույց դիտելուց, երբ ամեն անգամ գիտեմ, որ աշխարհի որ հատվածում մի տեղական նշանակության չնչին բան լինի, մեր նախագահը “միշտ պատրաստ” կարգախոսով պիտի շնորհավորական ուղերձ հղի կամ ցավակցի: Անհրաժեշտ է նրա մամուլի խոսնակին տեղեկացնել, թե որ դեպքերում և ինչ առիթներով անկախ պետության նախագահը պետք է ուղերձ հղի մեկ այլ պետություն: Սեփական երկրում ռազմական բժիշկ են սպանում, պատմշակութային կառույցներ են ավիրում, սողանքներ են լինում, բարձրաստիճան զինվորական են սպանում, դա դեռ ոչինչ, կարևորը Մոզամբիկում կամ Ռուսաստանի մի նահանգում մի նահանգապետ եղունգը կոտրեց, անպայման պետք է պաշտոնական մակարդակով ափսոսանք հայտնել ու նշել, որ ողջ հայ ժողովուրդը կիսում է եղունգը կոտրած պաշտոնյայի ցավը…. Պարզապես նախագահը պարապ է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30