Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը ստորագրահավաք է իրականացնում եւ կոչ անում միանալ

Սեպտեմբեր 13,2013 15:07

Այսօր դատախազության առջեւ ՀԱԿ-ի բողոքի ակցիայի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը առաջարկ ներկայացրեց. «Սա մի այնպիսի առաջարկ է, որ պետք է դառնա ՀՀ քաղաքացիների արժանապատվության հարց: Տիգրան Առաքելյանը երկու տարուց ավելի է՝ նստած է բանտում՝ այն բանի համար, որ քաղաքական լարվածությունները թուլացնելու նպատակով իշխանությունները նպատակահարմար են գտել անմեղ մարդուն նետել բանտ: Արդարադատության բոլոր նորմերը խախտվել են: Հիմա Տիգրան Առաքելյանը չպիտի լիներ բանտում, որովհետեւ երկու տարի է անցել, եւ չկա դեռ օրինական ուժի մեջ մտած որեւէ որոշում: Մեր համբերությունը սպառվում է: Ես առաջարկում եմ անել հետեւյալ քայլը՝ ստորագրել ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին մեր տեքստի տակ, որտեղ իրավական լուծում ենք առաջարկում, թե ինչպես պետք է Տիգրան Առաքելյանն ազատվի: Ռեժիմի մասին չեմ խոսում, նրանք կնահանջեն միայն այն ժամանակ, երբ տեսնեն, որ չնահանջելու այլ հնարավորություն չունեն: Խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր ունեն խղճի նշույլներ՝ Եվա Դարբինյանի մասին»:

Եվա Դարբինյանը Վերաքննիչ քրեական դատարանի այն դատավորն է, որը ներկայումս նախագահում է ՀԱԿ ակտիվիստների դատը: Լեւոն Զուրաբյանը կոչ արեց Եվա Դարբինյանին՝ ազատվել իր վրա դրված բեռից եւ վերջապես որոշում ընդունել, որով ինքն իր խիղճը մաքրի. «Շատ կարեւոր է, որ բռնապետի կողմից ճնշված դատավորի մեջ վերջապես արթնանա դատավոր՝ իր կոչմանն արժանի»:

Լեւոն Զուրաբյանը կարդաց այն նամակը, որի տակ պետք է ստորագրեն քաղաքացիները:

Նամակում գրված է, որ Լեւոն Զուրաբյանը երաշխավորում է, որ Տիգրան Առաքելյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ եւ խնդրում է որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառել, գումարը կփոխանցվի:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ սա Տիգրան Առաքելյանի պաշտպանության կոմիտեի որոշումն է եւ կոչ արեց մյուս քաղաքացիներին միանալ կոչին. «Թերթերում կգրվի այն մարդկանց անունները, ովքեր կմիանան կոչին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ես միանում եմ կոչին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30