Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյանի համոզմամբ` ազատամարտիկների խնդրի հետ կապված` ամիսը մեկ վարչապետը թատրոն է անում

Սեպտեմբեր 13,2013 14:51

«Ինչպես երկրում է ամեն ինչ ծայրահեղ, որ կան գերհարուստներ ու աղքատներ, նույնն էլ ազատամարտիկների մոտ է. այնտեղ էլ կան օլիգարխներ, իսկ մեծ մասը աղքատության շեմին է, բայց այս ամենը չի կարող մարսվել: Շատերն են ոտքի կանգնել, ձնագունդը գնալով մեծանում է, իսկ հեղափոխությունները միշտ էլ ծագել են ծայրահեղ բեւեռացման արդյունքում»,- այսօր ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը:

Մակեյանի խոսքով`թացը չորի հետ խառվել է, ու իրական ազատամարտիկներն այսօր ծայրահեղ վիճակում են ապրում, բայց`«թող հանեն ցուցակներն ու տեսնեն, թե ով ով է: Ամիսը մեկ վարչապետը ինչ-որ թատրոն է անում, կանչում մարդկանց, ՊՆ նախարարն է նրանց լսում, բայց հարցը չի լուծվում…»,-հավելեց նա:

ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ ասաց, թե բարձրացված հարցերի մեծ մասը սոցիալական է, եւ կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ազատամարտիկների հարցեր լուծելու համար, քանի որ նրանք արժանի են:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30