Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքում Գագիկ Բեգլարյանը հրաժարական կտա (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2013 14:37

Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը չի պատրաստվում հրաժարական տալ հասարակական կազմակերպության պահանջով. իսկ եթե, ինչպես նախարարն ասաց` Աստված չանի, առողջական խնդիրներ ունենա, այդ դեպքում հնարավոր է հրաժարվի պաշտոնից: 
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների այն դիտարկմանը, որ տաքսիների վարորդները նախարարի հրաժարական են պահանջում, Գագիկ Բեգլարյանն ասաց. «Եթե չեմ սխալվում, Տիգրան Հովհաննիսյանի մասին է խոսքը (ավտովարորդների պաշտպանության լիգա ՀԿ նախագահ- Ն.Բ): Դուք ինքներդ տեսնում եք այդ տղայի հոգեվիճակը: Ինձ թվում է, եթե նայեք ասուլիսը, որտեղ ասում է` եթե միջմարզային տրանսպորտի ուղեվարձը չբարձրացնի նախարարը, նրա հրաժարականն է պահանջում, իսկ վերջին ասուլիսում էլ կարմիր գծերի համար էր հրաժարական պահանջում… տղային դրդողները այդ վիճակը պիտի հասկանային ու չշարունակեին»:
Իսկ թե ինչ փուլում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը՝ այս հարցին ի պատասխան նախարարը վստահեցրեց, որ աշխատանքները սկսել են Արտաշատում եւ Աշտարակում, օրական մոտ 500 մետր բետոնալցում է լինում, որը ինչպես կինոընկերությունն է խոստացել, կհասցնեն 700-800 մետրի: Ընդհանուր առմամբ՝ ավտոճանապարհային աշխատանքներից 100%-ով նախարարը գոհ չէ, նրա խոսքերով` կան թեթեւ թերություններ, որոնք կվերացնեն. «Եթե ընկնեն հունի մեջ, մինչեւ տարեվերջ մոտ 40%-ով կանեն աշխատանքները»:
Մանրամասն` տեսանյութում:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30