Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալիանս Ֆրանսեզում բաց դռների օր կլինի

Սեպտեմբեր 13,2013 14:28

«Արդեն շուրջ մեկ տարի է՝ կենտրոնը գործում է նոր կահավորված տարածքում, որտեղ թարմացված են ինչպես բոլոր նյութերը, այնպես էլ տեխնիկան: Ալիանս Ֆրանսեզի հիմնական նպատակը Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների միջև մշակութային կապեր հաստատելը, ամրապնդելն ու պահպանելն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալիանս Ֆրանսեզ կենտրոնի մասին նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
Ֆրանսերեն սովորելու համար Հայաստանում 2003 թ.-ին ստեղծվել է Հայկական Ալիանս Ֆրանսեզ կենտրոնը: Կենտրոնում ոչ միայն սովորում են ֆրանսերեն, այլև արդեն հնարավորություն կա հանձնելու քննություն՝ կրթությունը Ֆրանսիայում կամ ֆրանկոֆոն երկրներում շարունակելու համար:
Դեսպանի խոսքով՝ նպատակն է ավելի տեսանելի, ընկալելի եւ մատչելի դարձնել նոր կենտրոնը: Այն ձգող, գրավիչ օջախի կվերածվի. «Դասընթացներն անցկացվում են էլեկտրոնային գրատախտակների միջոցով, իսկ դասավանդողները կենտրոնում տասն են, ովքեր ունեն ֆրանսերենի մասնագետի դիպլոմ և շարունակական վերապատրաստումներ են անցնում դասավանդման ոլորտում: Վաղը կենտրոնում կանցկացվի բաց դռների օր, որի ընթացքում ցանկացողները կարող են ծանոթանալ կենտրոնին, մասնակցել ցուցադրական դասերին, խոսել ինչպես կենտրոնի, այնպես էլ դեսպանատան ներկայացուցիչների հետ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արման says:

    Լրիվ սուտ բաներ են … ֆրանսիացիները սիրում են միայն խոսել , իսկ գործի առումով ՝ …. էնպես , որ թող իրենց պահեն իրենց մեռնող լեզուն …. անգլերեն , իսպաներեն ու չինարեն ….. ֆրանսերենը հիմա ռուսերենի պես պարտադրված է մեր դպրոցներում , որովհետև ֆրանսիայից մի քանի քցելու քրջեր են ստանում

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30