Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, անդրադառնալով Մաքսային միությանը միանալուն, նշեց, որ իր
կարծիքով, պետությունների միջեւ ցանկացած բանակցության մեջ ամենակարեւորը արդյունքն է. «Մեզանից որեւէ մեկը չէր ասել, որ մեր ստրատեգիական գործընկերոջ հետ մեր հարաբերություններն այն չեն, ու չեն կարող վատ լինել, բացի այդ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ նաեւ տնտեսական հարաբերությունների մեջ է, ու այսուհետ էլ շարունակելու է: Դեռեւս մեկ ամիս առաջ ես ինքս էլ ասել եմ, որ մենք կողմնակից ենք եւ-եւ-ին, ու այսօր այդ եւ-եւ-ի ճանապարհները փակված չեն»:
Մինասյանի խոսքով` պիտի ընդունենք, որ մենք անկախ պետություն ենք եւ ունենք մեր ազգային շահերը, ու սա պետք է ընդունեն նաեւ Եվրոպայի մեր գործընկերները.
«Այնպես չի, որ պարտադրանքը մեզ համար դարձել է պարտադրանք: Արդեն ասվել է, որ մեզ հետ պարտադրանքի լեզվով չեն խոսել, մեզ առաջնորդել են պետական շահերը»:
Մինասյանը նաեւ հավելեց, որ մեր խնդիրները լուծվելու են այն ճանապարհով, որով ընթանում ենք:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ