Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների փոխնախարար. «Թալանի մասին ժամանակ կունենանք քննարկելու»

Սեպտեմբեր 13,2013 13:50

Սեպտեմբերի 17-ից սկսվելու են 2014 թվականի բյուջեի նախնական ցուցանիշների քննարկումները: Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Իսկ մտավախություն չկա՞, որ հաջորդ տարվա բյուջեն էլ «կթալանեն» որոշ գերատեսչություններ, ինչպես որ նախորդ տարիներին են արել՝ նիստից հետո փոխնախարարին նման հարց ուղղեցին լրագրողները: Այս առնչությամբ Պավել Սաֆարյանն ասաց.«Էդ հարցերը, մենք 3 ամիս ժամանակ ունենք, դուք կարող եք բազում անգամ տալ էդ հարցերը, հիմի հրատա՞պ ա ձեր հարցը: Ինչ-որ բա՞ն ա սպասվում, կարո՞ղ ա էլ չհանդիպենք իրար: Բյուջեի թալանն ու կազմումը դրանք նույնական բաներ չեն: Թալանի մասին մենք ժամանակ կունենանք քննարկելու, ես ստուգող մարմին չեմ»: 

Դիտարկմանը, որ պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասել էր, որ պետբյուջեի մասով ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի ցուցանիշները չեն համապատասխանում, Պավել Սաֆարյանն ասաց.«Իրենք ասել են, որ իրենց թվերը չեն համապատասխանում: Վարչապետը հանձնարարեց, որպեսզի լրացուցիչ քննարկումներ անցկացվեն: Միգուցե իրենք ավելի օպտիմիստ են, իրենք թվերը չեն ներկայացրել, կներկայացնեն, ձեզ կզեկուցեմ»: Փոխնախարարը նաեւ վստահեցրեց, որ 2014 թվականի բյուջեով նախատեսվում է բարձրացնել աշխատավարձերը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30