Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գարիկ Չեփչյան. «Արվեստը էժանություն չի սիրում»

Սեպտեմբեր 13,2013 13:46

Թատրոնի սիրված դերասան Գարիկ Չեփչյանը, որ մի շարք գլխավոր դերեր է խաղացել սերիալներում, Aravot.am-ի հետ խոսելով սերիալների վրա ներդրումների մասին, ասաց. «Ներկայումս ապրում ենք մի հասարակարգում, որտեղ, ինչպես աշխարհի ցանկացած երկրում, կա էժան աշխատուժ ասվածը, բայց արվեստում էժան աշխատուժով որակ չես կարող ապահովել, թեեւ նման մարդիկ էլ են պետք»: Դերասանը կարծում է, որ հետեւյալ մոդելով պետք է աշխատել եւ թատրոնում, եւ կինոյում ու սերիալներում. «Առաջինը պետք է շոգեքարշը լինի, որն իր հետեւից կտանի հիմնական ուժերին, հետո միայն կարող է լինել էժան աշխատուժը: Հասկանալի է, որ բոլորն էլ կարեւոր օղակներ են, բայց թաց ու չորը չպետք է իրար խառնել: Ֆինանսական առումով հիմնական շեշտադրումը պետք է շոգեքարշի վրա լինի, որովհետեւ արվեստը էժանություն չի սիրում, ոչ էլ նրանց, ովքեր շոգեքարշ չեն, բայց այդպիսին են ուզում լինել»:
Ինչ վերաբերում է թատրոնին, Գարիկ Չեփչյանն ասում է, որ բեմ սիրող մարդու համար թատրոնը տուն, ընտանիք է ընկալվում. «Ընտանիքի նման թատրոնում էլ միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է ընթանում, ուղղակի պետք է աշխատել՝ շտկել այդ թերությունները եւ մտածել թատրոնի ընդհանուր շահերի մասին: Ինչպես Ստանիսլավսկին էր ասում՝ սիրիր թատրոնը քո մեջ եւ ոչ թե քեզ թատրոնի մեջ: Ես սիրում եմ իմ թատրոնը եւ կուզենամ, որ այնտեղ միշտ խաղաղ լինի, ու ամեն ինչ ճիշտ բաշխված»:
Գարիկ Չեփչյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30