Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Քոչար. «Շուշան Պետրոսյանն ադեկվատ արձագանքելու խնդիր ունի»

Սեպտեմբեր 13,2013 13:36

Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Շուշան Պետրոսյանի արձագանքին՝ կապված ցուցարարի և ոստիկանի միջև ծագած միջադեպին, մասնավորապես նրան, որ ոստիկանը համբուրել էր ցուցարար աղջկան, այսպես էր արտահայտվել. «Շուշան Պետրոսյանն այս ամենը լո՞ւրջ է ասում, թե՞ ոնց: Եթե այո, ապա կարծում եմ, որ նա շտապ բուժզննության կարիք ունի: Անհետաձգելի: Կամ ՀՀԿ անդամագրվելը վրան լավ չի անդրադարձել, կամ գլխուղեղի ադեկվատ արձագանքելու ազդակը շարքից դուրս է եկել: Ամեն դեպքում չէր խանգարի երկու բան. Նախ ստուգվել, հետո մեկ- մեկ ժողովրդի մեջ լինել, բայց ոչ բեմից….»:»:

Այսօր կրկին անդրադառնալով նույն հարցին՝ Անին ասաց, որ շարունակում է մնալ իր կարծիքին և հավելեց. «Ես շարքային քաղաքացի եմ և կարծում եմ, որ ֆեյսբուքը անձնական էջ է, այնտեղ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, հանրային տարածքում իմ կարծիքը գրել եմ: Իրոք կարծում եմ, որ Շուշան Պետրոսյանի մոտ որոշակի խնդիրներ կան ադեկվատ արձագանքելու հետ կապված: Դա նորմալ չէ, որ երիտասարդ ցուցարարին համբուրեն, Շուշան Պետրոսյանն էլ ներկայացնի, թե դա իբր անմեղ պաչիկ է: Նա ուղղակի ադեկվատ արձագանքելու խնդիր ունի, բայց Շուշան Պետրոսյանի նկատմամբ վատ կարծիք չունեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Հարգելի Անի, ես արդեն համոզվել եմ, որ բոլոր հհկականները հայոց լեզվով արտահայտվելու խնդիր ունեն, և ոչ միայն…Պահվացքի, արտահայտությունների նմանությունն <> ուղղակի ապշեցնում է, ասես հատուկ դպրոց անցած լինեն: Գրագետ ու կիրթ պահվածքը հակացուցված է հհկականներին: Այնպես որ գենդերային հավասարություն է այստեղ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30