Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանի պատասխանը Հովիկ Աբրահամյանին

Սեպտեմբեր 13,2013 13:14

«Մինչև նման քաղաքական որոշում կայացնելը, պետք է հիմնական քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ անցկացվեին»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ-ի տեսակետը` Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին, վերստին  բարձրաձայնեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ «Պետք չէ Սահմանադրությունից մեջբերումներ անել ու մեզ ասել, որ դա ՀՀ նախագահի բացարձակ մենաշնորհն է»,- ասաց տիկին Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ նման հղումներով անցած քառօրյայի ընթացքում հանդես էր գալիս հիմնականում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ-ում այդ հարցի քննարկումները Զոհրաբյանն առ ոչինչ է համարում, քանի որ մեծամասնությունը, եթե հրահանգված է, «կողմ» է  քվեարկելու։ «Մաքսային միության փաթեթը պատրաստ կլինի մայիսից ոչ շուտ, և այս հարցը կարելի է նաև հանրաքվեի դնել՝ հանրության դիրքորոշումն իմանալու համար»,- կարծում է տիկին Զոհրաբյանը` հավելելով, որ իր համար հասկանալի չեն  հայկական կողմի պնդումները, որ անպայման գնալու են Վիլնյուս. «Ես հասկանում եմ իմ եվրոպացի գործընկերների մտահոգությունը, որովհետև չորս տարի շատ արդյունավետ բանակցվել է այդ փաստաթղթի շուրջ»։ Ամեն դեպքում, նա կարծում է, որ Հայաստանը պետք է շարունակի Եվրամիության հետ գործակցությունը. «Իհարկե, հասկանալի է, որ Ասոցացման համաձայնագիրը չի կարող ստորագրվել, բայց որևէ փաստաթուղթ օրակարգում պետք է դրվի, որպեսզի Եվրոպայի հետ կապը չընդհատվի»։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ ասաց, որ ԲՀԿ-ում Մաքսային միությանն անդամակցելու հարցը չի քննարկվել, քանի որ չկա պատշաճ տեղեկատվություն։ Պատասխանելով ԼՂՀ-ին վերաբերվող հարցին՝ ասաց, որ ցանկացած քայլ, որ կանի ՀՀ-ն, պարտավոր է հաշվի առնել Ղարաբաղի շահերը։

Նա Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցությունը եւ չորս տարվա բանակցություններից հետո ԵՄ Ասոցացման համաձայնագրից ետ կանգնելը համարում է «արժանապատվության եւ վստահության կորուստ մեր եվրոպացի գործընկերների մոտ»:

Նաիրա Զոհրաբյանը բացառեց որեւէ իրավիճակ, որ ԲՀԿ-ն կրկին համալրի կոալիցիայի շարքերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30