Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Որեւէ ընդդիմադիր գործչի ասելու բան չունեմ»

Սեպտեմբեր 13,2013 12:59

Այսօր «Արցախ» ակումբում ասուլիսին հրավիրված էին երեք բանախոս՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը եւ Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Աբրահամյանը: 

Սակայն Գալուստ Սահակյանը հրաժարվեց նրանց հետ ասուլիս տալ՝ պատճառաբանելով, որ շոուի կարիք չունի եւ չի ուզում վիճաբանության մեջ մտնել նրանց հետ. «Որեւէ ընդդիմադիր գործչի ասելու բան չունեմ: Հակասելու խնդիր չունեմ: Հարցը դնում են, թե ինչո՞ւ Մաքսային միություն, բայց ցանկացած գործարքի մեջ կա շահեկան մաս եւ վտանգավոր մաս: Ես բոլորի կարծիքը հարգում եմ, բայց հարթ ուղեղների ժողովուրդ չենք մենք: Յուրաքանչյուրն իր կարծիքը պիտի ունենա»:
ՀՀԿ փոխնախագահը ասուլիս տվեց մենակ, իսկ մյուս բանախոսները ստիպված եղան սպասել իրենց հերթին: Ռոբերտ Աբրահամյանը Գալուստ Սահակյանի պահվածքը որակեց «ես-ի խնդիր», իսկ Անդրիաս Ղուկասյանը որոշեց պատասխանել Գալուստ Սահակյանին այլ կերպ: Նա հրաժարվեց ասուլիսից եւ որեւէ հարցի պատասխանելուց, միայն կոչ արեց զետեղել Մաքսային միություն մտնելու որոշման մասին իր հայտարարությունը, որն արել է ֆեյբուքյան էջում եւ հեռացավ:
Ըստ հայտարարության՝ «Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 3-ին կատարած համատեղ հայտարարությունը վտանգում է հայ եւ ռուս ժողովուրդների իսկական շահերը։ Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովի տապալմանն ուղղված քաղաքականությունը բնականաբար բացասական հետեւանքներ կունենա Ռուսաստանի եւ Հայաստանի՝ Եվրոմիության հետ հարաբերություններում։ Օլիմպիական խաղեր անցկացնող պետությունն իր ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ չպետք է անի քայլեր, որոնք կարող են բացառել միջազգային հանրության մասնակցությունը այդ համամարդկային նշանակություն ունեցող իրադարձությանը, իսկ Հայաստանի պարագայում՝ միջազգային հարաբերություններում անվստահելի գործընկերոջ կերպար ձեռք բերելը խարխլում է ազգային անվտանգության համակարգը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30