Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Հեղինեն ի՞նչ գիտի, ՀՅԴ-ն ի՞նչ գիտի»

Սեպտեմբեր 13,2013 12:56

ՀԱԿ-ի հույսն այն է, որ երկրում կզարգանան քաղաքացիական եւ քաղաքական հասարակությունները, եւ իրենք ի վերջո կհասնեն իշխանափոխության: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Այս առումով, ըստ նրա, ամառը բավականին ակտիվ էր, ու դա լավ է: Ակտիվ սկսվեց նաեւ սեպտեմբերը, ինչը նա նույնպես բնական է համարում, քանի որ իշխանության «քյալլագյոզություններն» իրենց արդյունքը տալիս են: Նրա համոզմամբ՝ ՀՀԿ-ում հասունանում են լուրջ հակասություններ, ու դա երեւաց նաեւ ԱԳ նախարարի`խորհրդարանում պատգամավորների հետ ունեցած հանդիպումից, որին մասնակցում էր ՀՀԿ խմբակցության մեծամասնությունը.«Եկել էին տեղեկություններ ստանալու: Իրենք ոչինչ չգիտեն: Դա էր վկայում նաեւ մինչեւ Սարգսյանի հայտարարությունը`ՀՀԿ-ականների իրար հակասող հայտարարությունները: Սերժ Սարգսյանը ինքնուրույն որոշում է կայացրել: Շոկի մեջ է ամբողջ Հայաստանը, Եվրոպան, ՀՀԿ-ն»: 
ՀԱԿ պատգամավորը գտնում է, որ իր Երեւան գալուց հետո Սարգսյանը գոնե բացատրություններ պիտի տար, բայց զբաղված էր դերասաններ ընդունելով. «Սա ծաղր է: Ծաղր է, մանավանդ, որ Մոսկվայի քաղաքապետ է շնորհավորում: Նայեք ՌԴ մարզերում ընտրությունների գրաֆիկը`իրեն ասեք, թող հերթով շնորհավորի: Պուտինը Տարոն շնորհավորե՞ց: Ա~յ քեզ բան»:
Նա զարմանում է ընդհանրապես, որ քաղաքական գործիչները մեկնաբանում են Մաքսային միության կամ ԵՄ-ի ասոցացման համաձայնագրերը, քանի որ ոչ ոք դրանց ծանոթ չէ ու չգիտե, թե ինչ մասին է խոսքը: Մանուկյանը հրաժարվեց այդ թեմային վերաբերվող հարցերին պատասխանել. «Հեղինեն ի՞նչ գիտի, ՀՅԴ-ն ի՞նչ գիտի, ես էլ չգիտեմ: Ձեր հարցերը էստեղ նստածներին պետք չէ տաք: Երկիրը ձեռից գնում ա, ինքը մեդալ ա տալիս սրան, մեդալ ա տալիս նրան, կամերայի առջեւ իրար գրկում ժպտում են»:
ՀԱԿ պատգամավորը մտահոգիչ է համարում դպրոցահասակների թվի նվազումը. Հայաստանի 1400 դպրոցներից 250 դպրոց առաջին դասարան չի ունեցել: Ուսումնասիրությունն արվել է վեց մարզերում: «Համաձայնեք, որ այդ երեխաները դժվար թե խոպան գնացած լինեն»,- հեգնեց Մանուկյանը: Այս համատեքստում նրան զարմացնում են սպասվող ներգաղթի մասին իշխանության հայտարարությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30