Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանք չկա ո՞ւմ համար

Սեպտեմբեր 13,2013 12:44
haykakan jamanak

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտնի որոշումը այսօր թմբկահարվում է որպես այլընտրանք չունեցող քայլ։ Այսինքն կարող է լինել միայն Մաքսային միության անդսւմ, ինչը ուղղակիորեն ենթադրում է, որ մեզանում առնվազն տնտեսական օրենսդրությունը պետք է կրկնօրինակվի Ռուսաստանի տնտեսական օրենսդրությունից։
Պետք է նկատել, որ այլընտրանք չունենալու մասին պնդումներն ունեն որոշակի հիմնավորումներ։ Ասվում է, որ Հայաստանը այնքան խորն է ինտեգրված Ռուսաստանին, որ այդ կապերը խզելը խիստ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա։ Սակայն այս հարցին պետք է մոտենալ այլ տեսանկյունից։ Այդ ինչպես ստացվեց, որ Հայաստանն այդքան խորը «ինտեգրվեց» Ռուսաստանին։ Այս տեսանկյունից դիտելիս հանկարծ կպարզվի, որ կոնկրետ Սերժ Սարգսյանը արել է ամեն հնարավոր ու անհնար բան, որպեսզի այս պահին Հայաստանը այլեւս չունենա որեւէ այլընտրանք։ Ընդամենը հիշենք, թե ինչ կատարվեց Հայաստանի տնտեսության հետ, երբ Սերժ Սարգսյանը տարբեր պաշտոններում համակարգում էր հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները։ Հենց նա էր հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը, երբ Հայաստանը Ռուսաստանի հետ կնքեց «Գույք՝ պարտքի դիմաց» խայտառակ գործարքը։ 10 տարի առաջ Ռուսաստանին ունեցած 100 միլիոն դոլարի պարտքը մարելու նպատակով ՌԴ-ին փոխանցվեցին հայկական հինգ ձեռնարկություններ՝ Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, «Մարս» գործարանը, Երեւանի նյութաբանության, Երեւանի մաթեմատիկական մեքենաների, Երեւանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները։ Գործարքն իհարկե ստորագրեց Ռոբերտ Քոչարյանը, բայց Սերժ Սարգսյանը այդ գործարքի հիմնական կազմակերպիչն ու գաղափարախոսն էր։ Այդ ժամանակ Հայաստան ժամանած ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովը ասում էր, թե Ռուսաստանը կապահովի իր սեփականությունը դարձած ձեռնարկությունների աշխատանքն իրենց ողջ հզորություններով եւ կօգտագործի դրանք սեփական էլեկտրոնային արդյունաբերության եւ այլ ոլորտների զարգացմանն ի նպաստ։ Հիմա, օրինակ, Հրազդանի ՋԷԿ-ը Հայաստանի ամենաանարդյունավետ էլեկտրակայանն է՝ այն չի նորացվել եւ առաջվա պես աշխատում է գրեթե միջնադարյան տուրբիններով։ Վերը նշված ինստիտուտների կյանքում էլ էական փոփոխություններ չեղան, այնտեղ ներդրումներ չկատարվեցին։ Պարզապես այդ գույքը Ռուսաստանը վերցրեց՝ իր ոտքը այստեղ պնդացնելու համար։ Եւ դա միայն սկիզբն էր:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30