«ՀՅԴ-ն կոալիցիա չի կազմելու իշխանության հետ»,- այսօր հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե՝ Վահան Հովհանիսյանի դեսպան նշանակվելուց հետո հնարավո՞ր է ՀՅԴ-ն կոալիցիա կազմի իշխանության հետ։ «Այդ քայլը չի կաշկանդելու ՀՅԴ-ին»,- ասաց պարոն Ռուստամյանը`հավելելով, որ եթե անհամատեղելի վիճակ առաջանա, ապա դա չի հանդուրժի ոչ ՀՅԴ-ն, ոչ Վահան Հովհաննիսյանը։
Նա նկատեց, որ բոլորի խնդիրն այսօր մեկը պետք է լինի`մեր սերունդներին փոխանցել. «Հայաստանը պատրաստվում է մտնել նոր գործընթացների մեջ, և պետք է իրականացնել հստակ, հաշվարկված գործողությունների ծրագիր՝ պատմական սխալ չգործելու համար։ Մենք չենք կարող սխալ կողմնորոշումների պատճառով կորցնել այն, ինչ ունենք։ Մեր ամենակարևոր խնդիրն է՝ մեր սերունդներին կտակել 42 հազար կմ հայկական տարածք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ