Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Մաքսային միությունում ի՞նչ ենք անելու»

Սեպտեմբեր 13,2013 12:22

– Եթե, այդուհանդերձ, Հայաստանը դառնա ՄՄ լիարժեք անդամ, ԵՄ-ի դռները փակվա՞ծ պիտի համարել։
– ԵՄ-ն ինչ-որ չափով կպահի քաղաքական հարաբերությունների բլոկը, գուցե նաև սոցիալական, քաղաքացիական հասարակությանն առնչվող ծրագրեր իրականացնի։ ԵՄ-ը, իհարկե, չի կորցնի Հայաստան երկիրը, բայց մենք չենք ստանա այն, ինչ ասոցացման համաձայնագրին միանալու պարագայում, երբ քաղաքական, տնտեսական, ֆինանսական լուրջ աջակցություն էր լինելու։
– Եթե հակառակը տեղի ունենար, ու մենք ստորագրեինք ասոցացման համաձայնագիրը, Մաքսային միության հետ ոչ մի առնչություն չունենալով, կորուստներ չէի՞ն լինելու։
– Ասոցացման համաձայնագիրն իր իմաստը կկորցներ, եթե Վրաստան պետությունը չլիներ, ու նրա տարածքով ԵՄ-ի հետ ցամաքային հաղորդակցություն չստանայինք։ Այս դեպքում էլ արդյունավետությունը շատ ցածր կլիներ։ Այնինչ, Վրաստանը հստակ գնում է ԵՄ ասոցացմանը, ու եթե այդպես է, և այդ երկիրը կապ չի ապահովելու Ռուսաստանի հետ, ներեցեք, մենք ՄՄ-ում ի՞նչ ենք անելու:
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30