Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեն լցնում ենք, որ ի՞նչ անենք

Սեպտեմբեր 13,2013 12:18

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս մի առիթով պարծեցել էր, որ Հայաստանի տնտեսությունն այս տարվա առաջին կիսամյակում 7 տոկոսանոց աճ է արձանագրել։ Տնտեսությունն, իհարկե, միայն թղթի վրա է աճել, րայց խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, որ այդ նույն ժամանակահատվածում բյուջեի մուտքերը (կոպիտ ասած՝ հավաքված հարկերը) ավելացել են 19,6 տոկոսով։ Սա այն դեպքն է, երբ ոչ մի արդարացում չի փրկի, եթե տնտեսությունն աճում է ընդամենը 7 տոկոսով, իսկ հավաքված հարկերն ավելանում են 19,6 տոկոսով, ուրեմն՝ հարկային բեռը կտրուկ ավելացել է։ Որեւէ այլ բացատրություն պարզապես չկա։ Իսկ արդյունքն այն է, որ հարյուրավոր ձեռնարկություններ պարզապես փակվում են, ու հազարավոր մարդիկ թողնում-հեռանում են Հայաստանից։ Բայց Տիգրան Սարգսյանին դա առանձնապես չի հետաքրքրում. նա առաջնորդվում է «փող, միայն փող, ավելի շատ փող» սկզբունքով եւ ժամ առ ժամ ավելացնում է հարկայինի վրա դրվող պլանը։
Հիմա երեւի ժամանակն է, որ Սերժ Սարզսյանը որեւէ խորհրդակցության ժամանակ նրան ուղղակիորեն հարցնի՝ «հիմա եկել ես ստեղ, հարկերը բարձրացնում ես, էդքան փողը հավաքում ես, որ ի՞նչ անես»։ Սա հռետորական հարց չէ։ Բանն այն է, որ կառավարությունն իսկապես չգիտի, թե ինչ անի այդ փողը։ Պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա առաջին 7 ամսվա արդյունքներով բյուջեի հավելուրդը եղել է մոտ 52 միլիարդ դրամ։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30