«Հրապարակը» զրուցել է Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի հետ
– Դուք փաստաբանների շրջանում ընկալվում եք որպես Ռուբեն Սահակյանի իրավահաջորդը։ Հիմնավորվա՞ծ է այդ տեսակետը։ Շարունակելո՞ւ եք Սահակյանի գործը։
– Իհարկե, Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն է ինձ առաջադրել, եւ դա ինձ համար մեծ պատիվ եմ համարում։ Իրավահաջորդ, ժառանգորդ… այդպիսի որակումներ եղան, բայց ես մի բան կարող եմ ասել, որ Սահակյանի օրոք Փաստաբանների պալատը մեծ ձեռքբերումներ ունեցավ։ Չեմ կարող թաքցնել, որ այդ ամենը Սահակյանի ջանքերի շնորհիվ էր։ Այն ձեռքբերումները, որոնք Պալատն ունեցել է, ընտրվելու դեպքում պահպանելու եմ, իսկ ինչ խնդիրներ որ կան, փորձելու եմ լուծել։ Եվ կարծում եմ, որ այդ խնդիրները լուծելու ենք բոլոր փաստաբաններով։ Չընտրվելու դեպքում էլ անմասն չեմ մնալու խնդիրների լուծման հարցում։ Ով էլ լինի Պալատի նախագահը, մենք կստիպենք, որ նա աշխատի փաստաբանների համար։
– Պարոն Զոհրաբյան, արդյո՞ք Փաստաբանների պալատի անհրաժեշտությունը, որպես կառույցի, իրականում այդքան կա։ Ի՞նչ
է տափս Պալատը փաստաբաններին։
– Պալատի անհրաժեշտությունը ոչ միայն օրենքով է արձանագրված, այլ, ընդհանրապես, զարգացած երկրներում փաստաբաններին համախմբող կառույցներ կան։ Պալատն էլ այդպիսի մի կառույց է։ Պալատը համախմբում
է փաստաբանների խնդիրները։ Եթե որեւէ փաստաբան խնդիր է ունենում, Պալատն իր ամբողջ ռեսուրսներով պաշտպանում է այդ փաստաբանին:
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում