Խորհրդարանական ճեպազրույցների թեման այսօր դարձյալ Հայաստանի նախագահի`Մաքսային միությանն անդամակցելու մասին անակնկալ որոշումն էր: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր հերթական անգամ անդրադառնալով թեմային, մասնավորաբար՝ հայաստանյան իշխանական գործիչների այն հայտարարություններին, որ Հայաստանը չի փակում իր դռները Եվրոպայի առջեւ, որ մենք շարունակելու ենք եվրաինտեգրման ուղին, անգամ այն բանից հետո, որբ Շտեֆան Ֆյուլեն հայտարարեց որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն առ ոչինչ է`առանց Խորը եւ համապարփակ, ազատ առեւտրի պայմանագրի ստորագրման, դաշնակցական գործիչն ասաց. «Մերոնք ուզում են խորամանկություններ անել: Խոսքը կարող է գնալ մի այլ համագործակցության մասին, քանի որ Եվրոպան տարբեր երկրների հետ տարբեր մակարդակով հարաբերություններ իրականացնում է»:
Նա օրինակ բերեց աֆրիկյան երկրների հետ համագործակցությունը`հավելելով. «Բայց մենք սրա մասին չենք խոսում: Այն որակով, այն մակարդակով, ինչի մասին խոսվում էր մինչեւ սեպտեմբերի 3-ը, այլեւս հնարավոր չէ: Ինչ պայմանագիր էլ ստորագրվի`դա այլեւս երբեք ասոցացում համարել չի կարելի»:
Ռուստամյանը զարմանում է, որ ՀՀ իշխանությունները ժողովրդի հետ անկեղծ չեն խոսում, ինքն էլ, պատասխանելով իր դիտարկմանը, կարծիք է հայտնում, որ հավանաբար, վախենում են հարցից`ինչո՞ւ չկարողացան այլընտրանքը գտնել:
ԼՂՀ հարցի վերաբերյալ ի՞նչ պատկերացում ունեք Մաքսային միության համատեքստում՝ այս հարցին պատասխանելով՝ բանախոսը հիշեցրեց, որ ԱԳ նախարարի հետ պատգամավորների հանդիպման ժամանակ ինքն այդ հարցերը բարձրացրել է: Թեմայի շուրջ Ռուստամյանի դիտարկումները կարդացեք այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ