Սեպտեմբերի 5-ին անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանը եւ «Թրանսփարենսի Ւնթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել, դրա արդյունքների պատասխանները, սակայն, դեռեւս չեն ստացվել։ Այս մասին երեկ մեզ հայտնեց Սուրեն Սաղաթելյանը։
– Սուրեն, մինչ այս պահը ոստիկանությունը քրեական գործ դեռեւս չի հարուցել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հանգամանքը եւ ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
– Ես չգիտեմ, թե ինչպես է կարգը եւ ինչպես ու երբ է քրեական գործ հարուցվում, բայց կարծում եմ, որ քրեական գործ այնուամենայնիվ կհարուցվի։ Եթե չեմ սխալվում, ըստ օրենքի, հետաքննությունը, որը այժմ ընթացքի մեջ է, կարող է մինչեւ տասը օր տեւել, իսկ այդ տասը օրը դեռևս չի լրացել։ Կարծում եմ, այդ ժամկետի լրանալուց հետո քրեական գործը կհարուցեն, չեմ կարծում, որ չհարուցեն։ Իսկ բացահայտելու առումով միայն կասեմ, որ եթե նման դեպքերի դինամիկան նայենք, կարող եմ ասել, որ քրեական գործ կարող է հարուցվել, հետո կարող է քննություն ընթանալ, բայց չեմ կարծում, որ արդյունքներ լինեն, որ գործը բացահայտվի, եւ այդ անձինք հայտնաբերվեն։ Չեմ կարծում:
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում