– Սեպտեմբերի մաքսային սկիզբն անակնկա՞լ էր, թե՞ ծրագրված քայլ։
– Շատ պարզամիտ է այն պատկերացումը, որ նման հարցի լուծումը կարող էր լինել անակնկալ, կամ պահի թելադրանք։ Երկրի, պետության ճակատագրի համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր խնդիրները լրջագույն, խորքային ուսումնասիրության են ենթարկվում, բազմաչափ ու բազմավեկտոր համակողմանի վերլուծության, որ արդյունք է նույնքան մանրակրկիտ քննարկումների քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու փորձագետների հետ։ Միայն այդ ամենից հետո է որոշում կայացվում, ինչը բնական և տրամաբանական է։ Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը նույնպես նման որոշումներից է։ Բազմաթիվ քննարկումներ են եղել ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում։ Հիշեցնեմ ԱՊՀ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրումը և վավերացումը, որի գործընթացում Հայաստանը եղել է ամենաակտիվներից, ինչպես նաև խորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի մայիսյան նիստը Մոսկվայում, հանդիպումները Պետական դումայի հանձնաժողովներում ու տարբեր պաշտոնյաների հետ։ Նույնը նաև եվրոպական հարթակներում։ Որոշ աղբյուրներ ապարդյուն ջանում են հանրության մեջ տպավորություն ստեղծել, թե գիշերը քնեցինք, առավոտյան արթնացանք որոշած, դա բացարձակապես անհիմն է։ Նրանք ոչ թե լավատեղյակ չեն, այլ անազնիվ ձևով փորձում են ուղղորդել հանրային կարծիքը։ Մենք բազմիցս ասել ենք, որ մեր քայլերը պայմանավորված են մեկ դրդապատճառով՝ Հայաստանի ազգային, պետական շահով։ Բոլոր քննարկումների արդյունքում մենք փորձել ենք հասկանալ՝ ո՞րն է այն ձևաչափը, որի ժամանակ Հայաստանի շահերն առավելագույնս պաշտպանված են:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում