«Բարսելոնի» հարձակվող 26-ամյա Լիոնել Մեսսին պատրաստվում է ակումբի ղեկավարությունից պահանջել մոտ երկու անգամ բարձրացնել իր տարեկան աշխատավարձը՝ ընթացիկ 10 մլն. եվրոյից դարձնելով 18 միլիոն: Համաձայնության գալու դեպքում արգենտինացին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
«Ponto Pelota»-ի տեղեկություններով, Մեսսին ցանկանում է ավելի շատ վաստակել, քան իր ակումբակից, բրազիլացի Նեյմարը եւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Վերջին երկուսը տարեկան ընդհանուր առմամբ ստանում են 17 միլիոն եվրո, սակայն նոր պայմանագրով Ռոնալդուի աշխատավարձը բարձրացել է եւս մեկ միլիոնով:
Իսպանացի լրագրողների տեղեկություններով, Մեսսին ակնկալում է նաեւ 3-5 միլիոն եվրո բոնուս, որի հետ միասին նա կվաստակի մինչեւ 23 միլիոն եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ