Իտալական «Sky Sport Italia»-ն տեղեկացնում է, որ «Ինտեր» ՖԱ նախագահ Մասիմո Մորատին չինացի ներդրողների մի խմբից Միլանի ակումբի բաժնետոմսերի մի մասը գնելու առաջարկ է ստացել:
Մորատին մի քանի ամիս նույն հարցրով բանակցություններ է վարում ինդոնեզիացի բիզնեսմեն Էրիկ Տախիրի հետ: Սակայն Չինաստանի ներդրողների խումբը նրան պատասխան առաջարկ է արել: Թե խոսքն ի՞նչ գումարների մասին է, ոչինչ չի ասվում: Սակայն լրատվամիջոցը գրում է, որ դա այն ընկերությունը չէ, որ անցած տարի Մորատիին նմանատիպ առաջարկ էր արել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ