shamshyan.com. Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բաղրամյան պողոտայում անգլիական (նախկին Կամոյի անվան) դպրոցի դիմաց բախվել էին 2 «Mercedes» և 1 «Opel» մակնիշի ավտոմեքենաներ: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի 32 ՍԼ 055 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 28-ամյա Կարեն Ղազարյանը, «Opel» մակնիշի 34 ML 222 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Էստոնական փողոցի բնակիչ, 29-ամյա Ռաֆայել Դարբինյանը, իսկ «Mercedes» մակնիշի 70 PD 070 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի բնակիչ, 22-ամյա Նարեկ Հովհաննիսյանը: Վթարից հետո Ն. Հովհաննիսյանն ու Ռ. Դարբինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում