Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերոջը կալանավորել են փողոցների կեղծ ասֆալտապատման համար

Սեպտեմբեր 12,2013 23:08

Քիչ առաջ տեղեկացրեցինք, որ երեկ Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից  մեկին` բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանին ու նրան կալանավորել են:

Կալանքի որոշումը կայացրել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանը:

Հենց նոր դատարանին մոտ կանգնած աղբյուրները  Aravot.am-ին փոխանցեցին, որ Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերոջը  կալանավորել են 80 միլիոն դրամ Գյումրու քաղաքապետարանի բյուջեից փողոցների ասֆալտապատման նպատակով գումար դուրս գրելու  ու ոչինչ չանելու համար: Նրան վաղը Երևանից կտեղափոխեն Նուբարաշենի  քրեակատարողական հիմնարկ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արման says:

    Դրան կալանավորելու համար պետք չէ գործ հարուցել, քննել: Պետք է նայել դեմքին,լկտի պահվածքին, Անունը գրել չիմանալուն ու հոդված դնել, դատավճիռը կարդալ:

  2. Տարոն says:

    Լսիր տո Արման ես, թե հմի ասել էի ինչ ես, լկտին դու ես, մարդու գլխին սիրուն սարքել է նա, ով ամիսներ առաջ խոստանում էրդա անել, էն էլ հրապարակային, հարգելի մոդեռատոր, էդ արմանի գրած լկտի բառը վիրավորանք չէ?, որ դրել եք? թե ձեռք է տալիս ձեզ, որ մի ինչ-որ վարձու մարդուն, որին ի ճանաչում փաստացի լկտի անվանի կամ անգրագետ? դե ջնջեք, հանեք, ինչի եք թողել? չեք անի, որովհետև ձեռք է տալիս ձեզ

  3. Նելլի says:

    Երևի աչքդ նրա տեղի վրա էր: Ոչինչ, երևում է ռիսկտ էդքան է, արմանչիկ, մի մոռացիր, որ
    ամեն ինչ ժամանակավոր է, նա հո դուրս կգա, այդ դեպքում տեսնեմ կկարողանաս կանգնել դեմ առ դեմ ու էդ բոլորը ասել, խղճոմ եմ քեզ…..

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30