Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Երեւանը Երեւան չէ»

Սեպտեմբեր 12,2013 22:54

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի նախագահ, Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տնօրեն Սամվել Բեգլարյանին հարցրեցինք  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից մշակութային հուշարձան  հանդիսացող Երեւանի փակ շուկայի շենքի  աղավաղման, դրա դեմ քաղաքացիական ակտիվիստների ընդվզումների մասին: Նա  ասաց.

«Ես եթե լինեի Երեւանում, միանշանակ կկանգնեի այդ ընդվզողների… Նրանք ինչո՞ւ են ընդվզում որ, արդարություն են պահանջում, դա ընդվզում չէ, արդարություն են պահանջում: Ես բոլորովին չեմ անվանարկում, թե ում են տալիս՝ Սամվելին են  տալիս, Լֆիկին են տալիս,այդ անուններն ինձ համար զրո նշանակություն ունեն: Կարեւորն այն է, որ տալիս են պատմական արժեք, Երեւանի պատմության չքնաղ էջերից մեկը: Դա են տալիս: Կարեւորն այն է, որ Երեւանը շատ ինտենսիվ կերպով, շատ արագ կերպով սկսել է իր դեմքը կորցնել: Երեւանը Երեւան չէ: Դուք չտեսա՞ք,որ այդ Հյուսիսային պողոտա կոչվածը բոլորովին էլ հարիր չէ Երեւանին, այդպես էլ չկպավ: Հյուսիսայի՞ն է, հարավայի՞ն  է, թե ինչային է՝ Երեւան չդարձավ, դա բոլորովին  Երեւանին չի մերվում:

Ես ճարտարապետ  չեմ, նախ՝  ճարտարապետական այդ ոճը չեմ սիրում, ազգայինն եմ սիրում, երկրորդ՝ լա՞վն է, թե՞ վատն է, համենայն դեպս Երեւանինը չէ, Երեւանին չի մերվում, չի սերտաճում: Աշխարհի ցանկացած անկյունում այդ  շուկայի պատկերը,շուկայի  հրաշալի մետաղաքանդակները,  ֆասադը, դեմքը  տեսնելով՝ արդեն  իսկ լավ էի զգում, արդեն իսկ հայկական էր: Նա այդտեղ ինչ էլ որ ուզում է  կառուցել՝ չեն  կարող փոխարինել»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30