Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևան են կանչել ու կալանավորել Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերոջը` քաղաքապետարանի նախկին պաշտոնյային

Սեպտեմբեր 12,2013 22:03

Aravot.am-ի  ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ, երեկ Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից  մեկին` բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության   բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանին ու նրան կալանավորել են:

Կալանքի որոշումը կայացրել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանը: Պատճառը Գյումրու քաղաքապետարանում ֆիննախարարության կողմից անցկացրած ստուգումներ են, որոնցով որոշակի չարաշահումներ են հայտնաբերվել այս ոլորտում:

Նշենք, որ Հովհաննես Գրքիկյանը Գյումրու քաղաքապետարանի ազդեցիկ պաշտոնյաներից  մեկն էր` Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերը: Հիշեցնենք նաև, որ Սամվել Բալասանյանը քաղաքապետ ընտրվելուն պես ավագանու հենց առաջին  նիստում, դիմելով ավագանու անդամներին,  իր ելույթից մի դրվագ նվիրեց այս պաշտոնյային: «Ուրեմն  ես Ձեզ մի հետաքրքիր բան իրազեկեմ, հոկտեմբերի 7-ին կոմունալի պետը Գրքիկյան էր չէ՞, Գրքիկյանը  825 հազար դրամ դուրս է գրում ` ծառայողական մեքենաների հետ կապված, որպեսզի անիվներ փոխի և այլն և այլն:Եվ դանից հետո, երբ նոր եկած բաժնի վարիչները ընդունում են ծառայողական մեքենաները, ընդհանրապես հին  անվադողեր են լինում, այսինքն` դրա համար էլ էս ծախսերը չկան, էս գումարները չկան, այսինքն` մինչև վերջ փոշիացված է ամեն ինչ», –ասել էր Գյումրու նոր քաղաքապետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. G.Տ says:

    բեսպռեդել վարդանիկի ու իրա սպարտակի լափած փողերի համար պատասխան է տալիս Գրքիկյանը?բա իրա ընկերների համար ամեն ինչի պատռաստ թղթով խելառը հլը իրա քազաքական ՊԱՊԱԻՆ ՝Հովիկ Աբրահամյանին չի դիմել? ամոթ քեզ վրդո….վաղը ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ ՍՊԸ-ի մամուլի ծառայությունը ելույթ կունենա քաղաքական հետապնդումների պահով…ինչ անարդարություն…պապական հարուստ վարդանիկի զխտածի համար պատասխանելու է իրա մոտ ընկերը….

  2. Երվանդ says:

    Ինչու չեք դնում իմ մեկնաբանությունը? կարծում եմ , որ այն ոչ թե Ձեզ, այլ բալասանյնաի համար է ցավոտ, որովհետև ճշմարտությունն է ասված, փայփայում եք նրան դառը ճշմարտությունից?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30