«Միջազգային հանրությունը դեռ չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, ոնց կարող է նա մի միության միանալ: Եւ, ընդհանրապես, մեր բոլոր հաջողությունները կապված են ԼՂՀ-ի հետ: Ասածիս նպատակն այն է եղել, որ ՀՀ հարցերի լուծումն ուղղակիորեն լավ է լինելու նաեւ ԼՂՀ-ի համար: Արցախը եղել եւ մնում է առաջնային»,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում խոսելով Մաքսային միությանն անդամակցելու պարագայում Ղարաբաղյան խնդրի հեռանկարների մասին պարոն Աբրահամյանն ասել էր. «Մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք: Ես նորից եմ կրկնում, նախագահը տվել է իր համաձայնությունը՝ անդամակցելու Մաքսային միությանը, դրանից հետո պետք է լինի ծավալուն գործընթաց: Երբ որ մենք կունենանք պայմանները, պայմանագրերը, ձևաչափերը, այն ժամանակ մենք կքննարկենք և կհասկանանք: Դա պետք է բխի Հայաստանի շահից, մենք պետք է ունենանք մեր շահը՝ տնտեսության մասով, բոլոր առումներով, քաղաքական առումներով: Մենք դեռ չգիտենք, թե այդ շահը որն է լինելու, մենք բանակցելու ենք»:
Լրագրողներն էլ պարոն Աբրահամյանից հետաքրքրվեցին`միթե՞ իր համար Արցախի հարցը երկրորդական է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ