Մարտունիում ընթացող «Սեւանա լիճ» շախմատի ավանդական 16-րդ կարգի միջազգային մրցաշարում բավականին անհաշտ պայքար է ընթանում:
Այսօր կայացած հինգերորդ տուրից հետո, երբ Կարեն Գրիգորյանն ու Արման Փաշիկյանը միմյանց հետ ոչ-ոքի խաղացին, մրցաշարային աղյուսակը 4,0 միավորով գլխավորեց ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Կուզուբովը, որը սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Իվան Պոպովի նկատմամբ: Վերոնշյալ մեր երկու գրոսմայստերները Կուզուբովից ետ են մնում ընդամենը կես քայլ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ