Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը դարձրել են հայի որսատեղի». Սամվել Հարությունյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2013 20:59

Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հավաքին մասնակցեց նաեւ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

«Վերջին երեք ամիսներին ազատության հրապարակում բոլորված իրենց կոչման բարձրության վրա գտնվող ազատամարտիկների նստացույցներն ու հավաքները,  մանավանդ հնչած ելույթները ինձ եւ շատերին համոզում են, որ ամեն ինչ, բարեբախտաբար, կորած չէ: Հիշում եմ՝  1989-94 թվականները, երբ այստեղ հավաքվածների մի մասի ու բացակաների հետ միասին շատ դժվարություններ էինք հաղթահարում մարտական դիրքերում մարտական գործողությունների էինք մասնակցում՝ բոլորվին չմտածելով, որ այդ նույն ժամանակներից հայոց տականքը, որը Նժդեհի խոսքերով, անմրցելի է, միավորվում, համախմբվում է, որպեսզի, մեր դրախտավայր երկիր Հայաստանը, իշխանությունը զավթելուց հետո դարձնի իր բանդաների ոչ  միայն վայրի կամայականությունների փորձադաշտը, այլեւ ինչպես վերջին ամիսներին մի քանի փաստեր ապացուցեցին, մեր հայրենիքը դարձրել են հայ մարդկանց որսատեղի: Որից հետ պարգեւատրվեն պաշտոններով, միլինավոր դոլարներով ու կոչումներով:

Այստեղ մանրամասներ չեմ ներկայացնի, պարզապես արյունալի է մեր ընթացքը, աղետալի է մեր ընթացքը եւ այսպես շարունակվելու դեպքում հեռու չէ այն օրը, որ կանգնելու ենք կոտրած տաշտակի առջեւ, եւ տեղի է ունենալու ազգային մեծ աղետը»:

Նրա խոսքերով, տեղի ունեցող ապօրինությունների վերջակետը դնելու ժամանակն է. «Այս մահացու ընթացքի վերջակետը դնելու են ոչ միայն ազատամարտիկները, այլեւ մեր ժողովրդի բոլոր նվիրյալ զավակները՝ ահել-ջահելները»:

Հետո նա կոչով դիմեց ուսանողությանը. «Սիրելի երիտասարդներ, բոլորի անունից հիշեք խորհրդային ժամանակները,  1978 թվականը, երբ վտանգ էր սպառնում Լիբանանի հայությանը, տասնյակ հազարավոր ուսանողներ դուրս եկան համալսարաններից, եւ մեր եղբայրները տեսան, որ մենակ չեն… երիտասարդներ՝ դուք, ձեր ընտանիքները եւ մեր ժողովուրդը ստորացված վիճակում է, եւ դա ձեզ պետք է անհանգստացնի: Ամեն օր ստորացվում եք այս բիրտ ռեժիմի կամակատարների կողմից: Մենք սպասում ենք ձեզ Ազատության հրապարակում, երանի այն օրը, որ ուսանողությունն այստեղ կհավաքվի եւ կընտրի ՀՈՒԽ՝ Հայոց ուսանողական խորհուրդ, ու մեր ժողովուրդը վերջապես կասի ուխ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սամվել Ա. says:

    Ազգային գաղափարախոսություն ծնեք, որ բոլորը մեկ մարդու նման մտնեն այդ դրոշի տակ: Ձեր կոչերը լուծվելու են օդի մեջ ու գնալու եք Րաֆֆի Հովհաննիսյանի ճամփով:

  2. Բա մարդ էսքան պարապ կլինի որ սայա: Էս մարդը ուղղակի միշտ ուզումա ասպարեզում երևա: Մի գործ տվեք թող անի զբաղվի գլուխներս անիմաստություններով չտանի էլի

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30